Saturday, 04 07 2026
ՍԴ-ն մերժեց ԱԺ ընտրություններն անվավեր ճանաչելու դիմումը
17:50
Հունգարիայի վարչապետը երկրի խորհրդարանին կներկայացնի սահմանադրական փոփոխության նախագիծ՝ նախագահի պաշտոնանկության համար
Վեդի համայնքի Գոռավան բնակավայրի մանկապարտեզը կառուցվում է. Փաշինյան
17:30
Հնդկաստանն էներգետիկ ճգնաժամը հաղթահարում է տարբեր երկրների հետ բարեկամության շնորհիվ. Մոդի
Հուլիսի 5-ին Հայոց ցեղասպանության թանգարանը փակ կլինի
Իսրայելի գործողությունների հետևանքով Գազայում զոհերի թիվը գերազանցել է 73 հազարը
Օդի ջերմաստիճանը կնվազի
16:50
Ստամբուլից Միներալնիե Վոդի թռչող ինքնաթիռը աղետի ազդանշան է տվել
ՀՀ ՄԻՊ-ն այցելել է «Խարբերդի մասնագիտացված մանկատուն» ՊՈԱԿ
16:30
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Վեդի համայնքի Դաշտաքար բնակավայր. Փաշինյան
16:10
Զելենսկին ու Մերցը քննարկել են Կիևին Patriot համակարգերի մատակարարման հետ կապված հարցեր
Հայաստան-Իսրայել հարաբերությունները դեռ չունեն իրենց սեփական հունը․ գործելու մեծ դաշտ կա
Չինացի գիտնականները ստեղծել են գլխուղեղն իրական ժամանակում մոդելավորող չիպ
Կարապետյանների քաղաքականությունը համահունչ է կրկեսին. զվարճալի ժամանակներ են սպասվում
15:30
Թեյլոր Սվիֆթն ու Թրևիս Քելսին պաշտոնապես ամուսնացել են
«Մետոդիչկան» միայն վերևից չի իջնում. Մոսկվան կուզեր այնպիսի ընդդիմություն, որ արդեն փողոցում լիներ
15:10
Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածներ են հասցրել Սանկտ Պետերբուրգի նավթային ենթակառուցվածքներին
Թուրքիան ՆԱՏՕ-ի գագաթաժողովից հետո ի՞նչ ուղեգիծ կդրսևորի
14:50
Անգլիա – Մեքսիկա խաղի տոմսերը կվաճառվեն 60 անգամ ավելի թանկ
Վեդիի ջրամբարի և ոռոգման համակարգի կառուցման արդյունքում կապահովվի Արարատյան դաշտավայրի 11 շուրջ 3220 հա հողերի անխափան և հուսալի ոռոգումը․ վարչապետ
14:30
Իրանն ու Պակիստանը ձգտում են ընդլայնել ռազմական համագործակցությունը
Ավտովթար՝ Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհին․ կա տուժած
14:10
Իրանը, Ռուսաստանն ու Ադրբեջանը երկաթուղային բեռնափոխադրումների բարելավման վերաբերյալ հուշագիր են ստորագրել
ԲՏԱ նախարարը ներկայացրել է ներառական արհեստական բանականության էկոհամակարգ ձևավորելու վերաբերյալ Հայաստանի տեսլականը
13:50
Թեհրանը հրաժեշտ է տալիս Ալի Խամենեիին
Արփինե Սարգսյանը և Մխիթար Հայրապետյանը քննարկել են հայրենական տեխնոլոգիական լուծումների ներդրման հնարավորությունները ՆԳՆ համակարգում
13:30
Հանրաքվե Սլովակիայում` Ֆիցոյին ցմահ վճարումներից զրկելու հարցով
Ուրուգվայում ՀՀ դեսպանն ու Ինտեգրացիայի լատինամերիկյան ասոցիացիայի գլխավոր քարտուղարը քննարկել են համագործակցության հեռանկարները
Պուտինը ՌԴ զորքերին հրամայել է շարունակել հարվածներ հասցնել Ուկրաինայի ռազմարդյունաբերական ենթակառուցվածքներին

Ուկրաինացիներն իրենք կկարողանան կործանել Ուկրաինան, դրա համար ռուսները չեն շտապում. քաղաքագետ

Այսօրվա Ուկրաինան նախորդ դարի իննսունականների Վրաստանն է. մասնատված է, մասեր կան, որ այլևս իրենը չեն, կկարողանա՞ նա դրանք հավաքել՝ հայտնի չէ: Մայիսի 6-ին լրագրողների հետ հանդիպմանը քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը նշեց, որ Վրաստանի դեպքում դրա վրա տասնամյակներ անցան, իսկ Ուկրաինան առաջիկա ամիսներին դժվար վերականգնվի:

«Ուկրաինայում իրավիճակը կարևոր է ողջ տարածաշրջանի համար: Փոխվում է Ռուսաստանի դերը շրջապատող տարածքներում, Ռուսաստանը կլինի այլ, ոչ այն, ինչ եղել է մինչ ուկրաինական զարգացումները: Փոխվում է ՌԴ-ԱՊՀ հարաբերությունների ձևաչափը: Հետխորհրդային պատմությունն ավարտվեց: Այն արդեն իսկ վերջացած է. հետխորհրդային տարածաշրջանը դառնում է ինչ-որ այլ բան, ոչ հետխորհրդային:

Այդ պատմության կարևոր բանալիներից մեկն ԱՊՀ-ն էր, ՌԴ համար հետխորհրդային տարածքների «սրբությունը»: Այս գործընթացը սկսվեց Ռուսաստանի կողմից Աբխազիայի և Հարավային Օսիայի ճանաչումից հետո»,- ասաց նա:

Իսկանդարյանի խոսքով՝ սկսվում է նոր աշխարհը, նոր աշխարհակարգ: Առնվազն այն տարածքում, որտեղ մենք ապրում ենք, այն է՝ հետխորհրդային տարածքում, կլինեն նոր խաղի կանոններ, նոր մարտահրավերներ ու վտանգներ:

Ուկրաինայում նախագահական ընտրությունների անցկացմանն անդրադառնալով՝ քաղաքագետը նկատեց, թե՝ ասել, որ Մոսկվան շատ է ցանկանում Կիևի ամրապնդումը, ճիշտ չի լինի: Նրա խոսքով՝ ներկայումս ակնհայտ է՝ ով կընտրվի: Այն, որ ընտրությունները սարսափելի պայմաններում կանցնեն, նույնպես ակնհայտ է:

Իսկանդարյանը նկատեց, որ, սովորաբար, նման պայմաններում ընտրություններ կազմակերպում են իրավիճակը կայունացնելու, իշխանություններին լեգիտիմացնելու համար: Ուկրաինան հիմա չափազանց ապակայունացած է, և այս ընտրությունները կայունացում չեն կարող տալ:

Ըստ քաղաքագետի՝ ուկրաինական բանակը գուցե Սլավյանսկը վերցնելու ռեսուրս ունի, բայց ռեսուրս չունի գրավելու Արևելքը: «Կարծում եմ՝ այսօր Ռուսաստանում համոզմունք կա, որ ուկրաինացիներն իրենք կկարողանան հասնել իրենց երկրի կործանմանը, ուստի չեն շտապում: Այս իրավիճակը նաև տնտեսական հետևանքներ ունի, ինչպես՝ գազի գնի կտրուկ բարձրացում, դոլարի գնի կտրուկ աճ. Արևմուտքի և Արևելքի միջև խզվածությունը մեծ է: Արդյունաբերական ճգնաժամ կարող է ստեղծվել»,- ասաց նա՝ չբացառելով երկրորդ Մայդանի հնարավորությունը:

ԼՂ խնդրի հարցում վերջին շրջանում նկատվող ակտիվացմանն անդրադառնալով՝ Իսկանդարյանը նկատեց՝ ադրբեջանցիները նյարդայնանում են, ու դա ակնհայտ է: Իբրև դրա վկայություն՝ քաղաքագետը նշեց նաև Ռաուֆ Միրկադիրովի, Յունուս ամուսինների ձերբակալությունը: Բանախոսը տեսակետ հայտնեց, որ, հավանաբար, առաջիկայում նույն Ջեյմս Ուորլիքի հայտարարությունը կլինի: «Իհարկե, Մինսկի գործընթացը կփորձեն պահել, և նրանք կաշխատեն պահպանել առկա իրավիճակը, բայց կարծում եմ՝ ամեն դեպքում, այս անգամ ինչ-որ ռեակցիա պիտի լինի»,- ասաց նա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում