Ուկրաինական «Նավթոգազ» պետական ընկերությունը այս տարվա մայիսին «Գազպրոմին» կվճարի 2,2 մլրդ դոլարի պարտքը ԱՄՀ-ի ֆինանսական ծրագրի պայմաններով, հայտնում է Interfax-ը՝ հղում անելով ծրագրի նյութերին:
Մասնավորապես, համաձայն ԱՄՀ ծրագրի՝ Ուկրաինայի Ազգային բանկը «Նավթոգազին» հավելյալ 1,67 մլրդ դոլար կվաճառի եվրապարտատոմսերի մարման համար, որոնք թողարկվել էին կառավարական երաշխիքների համաձայն:
ԱՄՀ ծրագրի համաձայն՝ մինչև տարեվերջ 2,2 մլրդ դոլարի մարումից հետո «Նավթոգազը» չպետք է թույլ տա գազի պարտքի կուտակում:









































