Sunday, 26 07 2026
Գերմանիա՞, թե՞ Ֆրանսիա
3 զոհ, 4 տուժած․ ՆԳՆ-ն՝ ավտովթար-հրդեհից մանրամասներ է հայտնել
ՏԿԵ նախարարն այցելել է «Թեհրան-հյուսիս» ճանապարհի կառավարման կենտրոն
Ավտովթար-հրդեհ՝ Արարատի մարզում․ հայտնաբերվել են մոխրացած դիեր
20:00
Իրանի նախաձեռնությամբ տեղի է ունեցել Լավրով-Արաղչի հեռախոսազրույց
Ավանում և Դավթաշենում ապօրինի առևտրի դեմ միջոցառումներ են իրականացվել
Սևանում բախվել են մոտորանավակներ
Լուսաձայնային ատրճանակից իր տանն օդ կրակած անձը ձերբակալվել է
ՀՀ ՏԿԵ նախարարն այցելել է Թեհրանի Միլադ աշտարակ
Կանանց գումարտակի շարքերը համալրել է Անի Մինասյանը՝ անցնելով 6-ամսյա ժամկետային զինծառայության
Դավիթ Խուդաթյանն այցելել է «Թեհրան – հյուսիս» ճանապարհի կառավարման կենտրոն
Վարդավառը Իջևանում. Նիկոլ Փաշինյան
18:00
Հայտնի է՝ ովքեր կներկայացնեն Հայաստանը Չեխիայում շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների թիմային առաջնությանը
17:45
Գուտերեշը ողջունել է Սիրիայի առաջընթացն անցումային փուլում
17:30
Հայկ Մարտիրոսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը կիսել են 1-2-րդ հորիզոնականները Dole Open 2026 շախմատի մրցաշարում
17:15
Իրանն ու ԱՄՆ-ն դադարեցրել են փոխադարձ հարվածները
Շնորհավորում եմ մեր հրաձգության հավաքականին. Ժաննա Անդրեասյան
Նեթանյահուն կմեկնի ԱՄՆ
16:15
Բեռլինում ԼԳԲՏ փրայդի ժամանակ ավտոմեքենան մխրճվել է մարդկանց բազմության մեջ, կա զոհ և տասնյակ տուժածներ
Վթարային ջրանջատում Երևանի Նոր Նորք վարչական շրջանում հուլիսի 26-ին
15:45
Թրամփը հետաձգել է Իրանի նկատմամբ ռազմական ճնշումը կտրուկ ուժեղացնելու ծրագիրը. NYT
Հուլիսի 26-31-ը Արարատյան դաշտում և Երևանում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռներում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
15:15
Ռումինիան բողոք կներկայացնի ՌԴ-ին
Տոկաևի «ձեռնալվան» Պուտինին «կտանի՞ Ստամբուլ»
14:45
Հորմուզի նեղուց. Իրանն ու Օմանը բանակցում են
14:30
Հայ հրաձիգները՝ աշխարհի առաջնության մեդալային առաջատար
Քաղաքաշինության կոմիտեի նախագահը շնորհավորել և աշխատանքի առաջարկ է արել ՃՇՀԱՀ շրջանավարտներին
Վարչապետը Գոշավանքում մասնակցել է սուրբ պատարագի
Վթարային ջրանջատում Սյունիքի մարզի Բռնակոթ գյուղում
Հայաստանն ու Իրանը քննարկել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցումը

Կառավարության ծրագրի փոքր խնդիրների մեծ հրամայականը

Կառավարության կազմն արդեն ամբողջական է, առաջիկայում այն հանդես է գալու իր ծրագրով, որը պետք է հաստատվի ԱԺ-ում: Ի՞նչ պետք է ներառի այդ ծրագիրը՝ հասարակության մեջ փոքր-ինչ վստահություն ձեռք բերելու համար:

Ամենաառանցքային հարցն այն է, որ Հայաստանում հարստանում են գերազանցապես այն մարդիկ, որոնք պաշտոնյա են, քաղաքական գործիչ, կամ` վերջիններիս ազգականը (ընկերը): Վարչապետ Հովիկ Աբրահամյանը ևս մեծահարուստ է, և այդ հարստությունը ձեռք է բերել պաշտոնական դիրքի շնորհիվ: Նույնը վերաբերում է Սերժ Սարգսյանին, Ռոբերտ Քոչարյանին և օլիգարխներին: Սա ավելի շատ ֆեոդալական մոդել է, ոչ թե շուկայական, քանի որ շուկայական մոդելը ենթադրում է հարստացում բացառապես նորարարությունների, գիտության նվաճումները տնտեսությունում կիրառելու շնորհիվ (Բիլ Գեյթս, Մարկ Ցուկերբերգ և այլն): Այսինքն՝ գլխավոր խնդիրը Հայաստանը շուկայական «ռելսի» վրա դնելն է՝ քաղաքականության ու բիզնեսի տարանջատմամբ, որն անհնար է լուծել այս իշխանության պարագայում:

Բայց այնուամենայնիվ նոր կառավարությունը կարող է փոքր խնդիրներ լուծելով երկրում ինչ-որ բարելավումների հասնել:

1. Կարելի է վերացնել կամ գոնե նվազեցնել շրջանառության հարկը: Փոքր ու միջին բիզնեսն ապահովում է Հայաստանի աշխատատեղերի մոտ կեսը, բայց նրա մասնաբաժինը ՀՆԱ-ի ու բյուջեի մեջ շատ փոքր է: Իհարկե, վարչարարության մեխանիզմները պետք է այնպես հստակեցվեն, որ խոշորները չկարողանան մտնել փոքրերի տակ ու խուսափել հարկերից: Նման դեպքերն, այնուամենայնիվ, համատարած բնույթ չեն կարող կրել, ինչպես ցույց է տալիս փորձը: Բայց այս կառավարությունը կարծես հակառակն է ուզում անել: Այն վերջերս քննարկման է դրել շրջանառության հարկի շեմը 58.8 մլն դրամից 30 մլն դրամ դարձնելու մի նախագիծ, որով բազմաթիվ միջին ընկերություններ կմտնեն ԱԱՀ-ի տակ: Նախագիծը դեռ հստակեցված չէ, սակայն կասկած չկա, որ շրջանառության հարկի շեմի ցանկացած իջեցում բացասաբար կանդրադառնա միջին բիզնեսի ու ընդհանրապես՝ տնտեսության վրա:

2. Անհապաղ անհրաժեշտ է լուծել սուպերմարկետների թվի փոքրացման և դրանց գործունեության նկատմամբ սահմանափակումներ կիրառելու հարցը: Աշխարհում այս փորձը կիրառվում է՝ արգելվում է միավոր տարածքում ինչ-որ թվից ավելի սուպերմարկետների առկայությունը, սուպերմարկետների նկատմամբ հարկերն են ավելացվում, արգելվում է նրանց գործունեությունը երեկոյան ժամերին և այլն: Միայն այս կերպ հնարավոր կլինի մանր առևտրականներին ու խանութպաններին գոյության հնարավորություն տալ: 1 սուպերմարկետի փոխարեն 10 մանր խանութների գոյությունը ավելի գերադասելի է:

3. Պետք է լուծել տարածքային համաչափ զարգացման հարցը: Այսօր ֆինանսների 70-80%-ը կենտրոնացված է Երևանում, սակայն Երևանին ոչ միայն պետական բյուջեից դոտացիա է տրվում, այլև նպատակային սուբվենցիաներ, ասենք` ճանապարհ նորոգելու կամ գիշերային լուսավորություն ապահովելու համար: Նման խայտառակություն աշխարհի ոչ մի զարգացած երկրում չկա. եթե փողը չի վերցվում ավելի հարուստ տարածքից ու դրվում ավելի աղքատի վրա, ապա առնվազն հարուստներին լրացուցիչ գումարներ չեն տրվում: Այսինքն՝ պետք է վերացնել բյուջեից Երևանին տրվող սուբվենցիաներն ու դոտացիաները և այդ գումարներն ուղղել մարզերում աղքատության նվազման ծրագրեր իրականացնելուն:

4. Բարելավել պետական գնումների գործընթացը: Գաղտնիք չէ, որ բյուջեի միջոցների զգալի մասը, մեղմ ասած, խիստ անարդյունավետ է ծախսվում (դա փաստված է վերահսկիչ պալատի հաշվետվություններով): Բազմաթիվ պետական կառույցներ «ատկատներով» գնումներ են կատարում և միայն էլեկտրոնային համակարգ մտցնելը այս խնդիրը չլուծեց: Այստեղ շատ կոնկրետ մասնագիտական աշխատանք է պետք, ինչը, կառավարությունը կարող է ապահովել:

Կետերը կարելի է շարունակել, քանի որ փոքր, բայց կարևոր խնդիրներ տնտեսությունում չափից դուրս շատ են կուտակվել: Այնուամենայնիվ, եթե անգամ վերևում թվարկվածների ուղղությամբ դրական քայլեր արվեն, կառավարությունը հասարակությունում փոքր-ինչ վստահություն կկարողանա ձեռք բերել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում