Saturday, 04 07 2026
Բացի Կարապետյանից՝ Պուտինը ունի «գաղտնի պլան», որով 4.5 տարի ռուսները կոտորվում են Ուկրաինայում
Բաքուն և Անկարան խաղադրույք են կատարում համատեղ ռազմական արտադրության վրա
Ռուսաստանը իսլամական արմատականության թիրախ է դառնում
Երևանում կանխվել է թմրանյութի իրացման փորձ․ ձերբակալվել է 3 անձ
Քննարկվել են ՀՀ-ում բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացման հեռանկարները
Ովքե՞ր և ե՞րբ կարող են դիմել վարորդական իրավունքի վկայականը վերականգնելու համար. պարզաբանում է ՆԳՆ-ն
23:30
Էրդողանն ու Մելոնին հեռախոսազրույցում քննարկել են տարածաշրջանային և միջազգային հարցեր
ԱԳՆ-ում տեղի է ունեցել Հայաստանի ու Եվրամիության միջև Մարդու իրավունքների շուրջ երկխոսության 15-րդ նիստը
Գիշերներն ավելի արագ են տաքանում, քան ցերեկները՝ մեծացնելով առողջական ռիսկերը
Պաշտպանության նախարարը հանդիպել է 25-օրյա վարժական հավաքի մասնակիցների հետ
22:50
Նեթանյահուն ու Թրամփը հեռախոսազրույց են անցկացրել
ԿԳՄՍՆ-ում քննարկվել են Tour of Armenia միջազգային պրոֆեսիոնալ հեծանվավազքի բազմօրյա մրցաշարի կազմակերպական հարցերը
22:30
Իրանի ԱԳ նախարարն ու Իրաքի Քուրդիստանի նախագահը քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները
2022–2025 թվականների համար ԱԱՀ-ի հաշվանցումների հնարավորություն է ընձեռվել. ՊԵԿ
Իսրայելի ավիահարվածների հետևանքով Լիբանանում զոհերի թիվը հասել է 4301-ի
22:00
Իրանի հավաքականը՝ ֆուտբոլի և քաղաքականության խաչմերուկում
21:50
ԱՄՆ-ի 30 նահանգում ծայրահեղ շոգ է․ ջերմաստիճանը կհասնի մինչև 45°C-ի
Հայաստանը դուրս է գալիս «մենք ենք մեր սարերը» աշխարհընկալումից և բացվում աշխարհի առաջ
21:30
Պուտինը Լուկաշենկոյին շնորհավորել է Բելառուսի անկախության օրվա առթիվ
21:15
Նոր էջ՝ Կասկադի համար․ համագործակցություն հանուն Երևանի
21:09
Երևանի, Բաքվի ու Անկարայի միջև փոխկապակցվածությունը կարող է նպաստել Հարավային Կովկասի երկարատև խաղաղությանը. Մարթա Կոս
Թրամփը Պուտինի հանդեպ վերաբերմունքը «փոխել» է
Վրաստանը և Ուզբեկստանը ռազմավարական գործընկերության համաձայնագիր են ստորագրել
ՀՀ Կոտայքի մարզի Ակունք համայնքը հրավիրում է աճուրդի
Սուրեն Պապիկյանը մասնակցել է ուսումնական կենտրոնի շտաբի նորակառույց մասնաշենքի բացման արարողությանը
«Ալեքս 33»-ին պատկանող լցակայանում թերլիցքավորում է իրականացվել․ տնտեսվարողը տուգանվել է
20:10
Հանտավիրուսի վտանգն անցել է
ՀԷՑ-ի 2025 թվականի ֆինանսական արդյունքները գերազանցել են նախորդ ֆինանսական տարվա ցուցանիշները
ԵՄ դիտորդական առաքելությունը շարունակում է շուրջօրյա պարեկություն իրականացնել Հայաստանի սահմանամերձ շրջաններում
ԱԳՆ-ը շնորհավորել է Բելառուսի ժողովրդին

Պուտինը ոչ թե սովետական ղեկավարների, այլ ֆաշիստների գաղափարական հետնորդն է. Der Spiegel

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը գաղափարական տեսանկյունից ոչ թե սովետական ղեկավարների, այլ ֆաշիստների հետնորդ է՝ կարծում է Գերմանական Der Spiegel պարբերականի լրագրող Յան Ֆլյայշհաուերը: Իր ասածը հասկանալու համար լրագրողն առաջարկում է վերլուծել Ռուսաստանի ղեկավարի «վախերն ու հակակրանքները»:

Այսպես, Վլադիմիր Պուտինի ելույթների հիմնական թեման «սպառնալիքն է այն ուժերի կողմից, որոնք զգում են ռուս ժողովրդի ներքին ուժը և նրան թույլ չեն տալիս բարձրանալ»: Այդ ուժերը, նախագահի կարծիքով, «ոչ միայն ընդլայնում են Արևելքի վրա իրենց ազդեցության ոլորտը, այլև ոտնձգություն են անում ռուսական հոգու նկատմամբ»,- գրում է լրագրողը:

Մինչ օրս շատերը Կրեմլի արտաքին քաղաքականությունն ընկալում էին աշխարհաքաղաքականության տեսակետից՝ որ Ռուսաստանը փորձում է վերադարձնել Սովետական Միության փլուզումից հետո կորցրած տարածքները: «Սակայն սա ճիշտ չէ,- շարունակում է լրագրողը:- Երբ Պուտինը խոսում է ռուս ժողովրդի թշնամիների մասին, նա շատ ավելի խորն է մտածում, իսկ ավելի ստույգ՝ մտածում է ռուսական հոգու նկատմամբ ոտնձգության մասին»: Պուտինը հենց դա նկատի ունի, երբ խոսում է Արևմուտքից պաշտպանվելու անհրաժետության մասին՝ գրում է Ֆլյայշհաուերը:

Պուտինի պնդմամբ՝ ռուսական աշխարհի մարդը «ամենից առաջ մտածում է այն մասին, որ կա հենց մարդու մի բարձրագույն բարոյական կոչում, մի բարձրագույն բարոյական սկիզբ»: Արևմուտքում, ընդհակառակը, մարդիկ ավելի շատ մտածում են հաջողության և բարօրության մասին, այսինքն՝ իրենց մասին: Այդպիսով, Վլադիմիր Պուտինը «գաղափարական պատերազմ է մղում մակերեսային նյութապաշտության դեմ, արժեքների անկման դեմ, հասարակության ֆեմինիզացման դեմ, որն ուղեկցում է բոլոր ավանդական կապերի անհետացումը, կարճ ասած՝ ոչ ռուսական ամեն ինչի դեմ»:

«Եվրոպական աշխարհակարգը վերանայել պատրաստվող» մարդու բնության մասին մտորելիս Ֆլյայշհաուերը գրում է. «Հնարավոր է՝ մենք չենք համարձակվում ճիշտ զուգահեռներ տանել,որովհետև դրանք մեզ հիշեցնում են այն ժամանակի մասին, որը, ինչպես մենք ենթադրում էինք, ընդմիշտ հետևում է մնացել»: «Ձախերի» կուսակցությունը և որոշ սոցիալ-դեմոկրատներ Գերմանիայում Պուտինին համարում են սովետական առաջնորդների ոգով մարդ, որոնք միշտ պաշտպանել են սոցիալիզմի գաղափարը: Բայց հիմքում մի սխալ է. «Պուտինը հետկոմունիստ չէ, նա հետֆաշիստ է»,- գրում է լրագրողը:

Նա այսպիսի եզրահանգման է գալիս՝ զուգահեռներ անցկացնելով Իտալիայում ֆաշիզմի ձևավորման հետ. «Այնտեղ ևս մարմնի պաշտամունք կար, սեփական իրավունքները պնդելու պաթետիկ հռետորաբանություն, թշնամու գնահատում որպես խարխլվածի և դեգրադացվածի, դեմոկրատիկայի և արևմտյան պառլամենտարիզմի հանդեպ ատելություն, փքված ազգայնականություն»: Ի հաստատումն իր տեսակետի՝ Ֆլյայշհաուերն ուշադրություն է դարձնում, որ «ազատության թշնամիներն աջ ճամբարից վաղուց զգացել են, որ Պուտինի մեջ խոսում է նա, ով կիսում է նրանց գաղափարները», իսկ ինքը՝ Պուտինը, Վիկտոր Օրբանին և Մարին Լե Պենին ճանաչում է «ոգով եղբայրներ»:

Անցած տարի ընդունված «հակագեյ օրենքը», եզրափակում է Ֆլյայշհաուերը, իրականում ի սկզբանե չի հասկացվել իր իրական իմաստով: «Հիմա երևում է, որ այն ժամանակ խոսքն առաջին անգամ գնաց նոր Ռուսաստանի մասին»: Այդ օրենքը, հավելում է Der Spiegel-ը, միայն սկիզբն էր, «շարունակությունն այն մտքի, որ որոշ խմբեր երկրորդ սորտի են՝ դա սեփական ժողովրդի առավելության հավատն է»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում