Վերա Բրեժնևան որոշել է պատմել իր գեղեցկության որոշ գաղտնիքների մասին: Այս անգամ նա բացահայտել է մազերի խնամքի միջոցները, գրում է storystar.ru-ն:
Վերան բոլորին զարմացրել է նրանով, որ պատմել է իր մազերի բնական գույնի մասին:
«Մազերիս գույնը բաց շիկահեր` մոխրագույն երանգով»: Սակայն, Բրեժնևային դուր չի գալիս այդ գույնը և նա ցանկանում է, որ մազերը մի քիչ ավելի բաց լինեն: Այդ պատճառով էլ նրա մազերը ներկում են:
Ամիսը մեկ անգամ Բրեժնևան ստանդարտ պրոցեդուրա է անցնում: Նրա մազերը 1-2 երանգներով են ներկում: Ընդ որում, նա արդեն տասը տարի նույն վարսահարդարի մոտ է հաճախում:
«Տնային պայմաններում անհնար է որակյալ գունավորում ստանալ»,- իր երկրպագուներին հավատացրել է Բրեժնևան:










































