Համաձայն դատարանի որոշման` Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին հասարակական աշխատանքներին կանցնի մայիսի 2-ից` Միլանի մերձակայքում գտնվող ծերանոցում: Այս մասին հաղորդում է Rai News 24 հեռուստաալիքը:
Նշվում է, որ երեքշաբթի օրը Բեռլուսկոնին ժամանել է «Սուրբ գերդաստան» հիմնադրամ` Միլանի մերձակայքում գտնվող Չեզանո Բոսկոնե քաղաքում, որտեղ ղեկավարության հետ նախնական զրույց է ունեցել:
Հիմնադրամին պատկանող ծերանոցում նախկին վարչապետը կաշխատի 4 ամիս, շաբաթական մեկ անգամ` առանց ընդմիջման ժամերի:









































