Ամերիկացի հայտնի R&B երգչուհի Բեյոնսե Նոուլզն ու նրա ամուսինը՝ հայտնի ռեփեր Ջեյ Զին, երեկ հայտարարել են իրենց համատեղ համերգային շրջագայության մասին, որը տեղի կունենա այս շաբաթ, հայտնում է Reuters-ը:
32-ամյա երգչուհին ու նրա 44-ամյա ամուսինը իրենց On the Run կոչվող համատեղ շրջագայությունը կսկսեն Հյուսիսային Ամերիկայի 16 քաղաքով. այն կսկսվի Մայամիի Sun Life Stadium-ից:
Շրջագայությունը կավարտվի օգոստոսի 5-ին Սան Ֆրանցիսկոյին:









































