ԱՄՆ Ալաբամա և Միսիսիպի նահանգներում պտտահողմի զոհ է դարձել առնվազն 7 մարդ՝ հայտնում է Assocoaited Press-ը:
ԱՄՆ Միսիսիպի նահանգի նահանգապետ Ֆիլ Բրայանթը երկուշաբթի օրը նահանգում հայտարարել է արտակարգ դրության ռեժիմ՝ կապված մոտեցող պտտահողմի հետ:
Նշվում է, որ տարերքն արդեն հասել է Տուպելո քաղաք: Մեկ մարդ է զոհվել: Հայտնի է նաև մի քանի տուժածների մասին, սակայն կոնկրետ տվյալներ չեն հաղորդվում:
Ալաբամայում պտտահողմը ավերածություններ է պատճառում Լայմսթոուն շրջանում: Շրջանի իշխանությունների ներկայացուցիչները հայտնել են, որ տարերքի զոհ է դարձել 6 մարդ:








































