ԱՄՆ-ը երկուշաբթի պատժամիջոցներ կսահմանի Ռուսաստանի տնտեսության պաշտպանական ու տեխնոլոգիական հատվածների դեմ: Այս մասին CBS-ի եթերում հայտարարել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցով խորհրդականի տեղակալ Թոնի Բլինկենը:
Նրա խոսքով՝ պատժամիջոցներ են սահմանվելու այն մարդկանց ու ընկերությունների դեմ, որոնք, ըստ ԱՄՆ-ի, մոտ են կանգնած ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին:
«Մենք նաև քայլեր կձեռնարկենք բարձր տեխնոլոգիաների ոլորտում, նրանց պաշտպանական արդյունաբերության դեմ: Այդ ամենը ազդեցություն կգործի»,- հայտարարել է Սպիտակ տան ներկայացուցիչը: