Աֆղանստանյան անվտանգության ուժերի աշխատակիցները չեզոքացրել են մահապարտ-ահաբեկչին, որը փորձել է պայթեցնել Բագլան քաղաքի հյուրանոցը՝ հաղորդում է Khaama Press պարբերականը:
Ըստ տեղի ոստիկանական բաժանմունքի ղեկավարի խոսքերի՝ երեկոյան հանցագործը փորձել է ներթափանցել հյուրանոց, ուր հանգրվանել էին զոհաբերության արարողությանը մասնակցել ցանկացող ուխտավորները: Սակայն գործակալներն արդեն տեղեկություններ ունեին նախապատրաստվող ահաբեկչության մասին և դիմավորել են անկոչ հյուրին:
Ներկա դրությամբ ձերբակալվածը՝ Քունդուզ նահանգի բնակիչ Աբդուլան, ցուցմունք է տալիս ոստիկանությունում:









































