Saturday, 04 07 2026
Դոնալդ Թրամփի անվան Խաղաղության ինստիտուտում հանդիպել եմ Միրիամ Ադելսոնի հետ․ Նարեկ Մկրտչյան
11:10
Մունդիալ-2026. Եգիպտոսը հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարի շնորհիվ հաղթեց Ավստրալիային
Փրկարարներն արձագանքել են քամու վերաբերյալ ստացված բոլոր ահազանգերին
Գևորգ Մանուկյանը կնշանակվի Տիգրան Խաչատրյանի ռեֆերենտ
5 խորհուրդ՝ բնության գրկում անվտանգ հանգստի համար. ՀՎԿԱԿ
Իսրայելի ԱԳՆ֊ում մտադրություն կա՝ քայլ առ քայլ սերտացնելու հարաբերությունները Հայաստանի հետ
Ամռանը երեխաների ջրահեղձության դեպքերն ավելանում են․ԱՆ
Բացի Կարապետյանից՝ Պուտինը ունի «գաղտնի պլան», որով 4.5 տարի ռուսները կոտորվում են Ուկրաինայում
Վթարային ջրանջատում Երևանի Մալաթիա–Սեբաստիա վարչական շրջանում
Բաքուն և Անկարան խաղադրույք են կատարում համատեղ ռազմական արտադրության վրա
Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում
Առավոտը սկսեցինք հեծանվային զբոսանքով. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Լարսը բաց է
Չենք մոռանում ՀԴՄ կտրոնի մասին․ Նիկոլ Փաշինյան
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Ռուսաստանը իսլամական արմատականության թիրախ է դառնում
Երևանում կանխվել է թմրանյութի իրացման փորձ․ ձերբակալվել է 3 անձ
Քննարկվել են ՀՀ-ում բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացման հեռանկարները
Ովքե՞ր և ե՞րբ կարող են դիմել վարորդական իրավունքի վկայականը վերականգնելու համար. պարզաբանում է ՆԳՆ-ն
23:30
Էրդողանն ու Մելոնին հեռախոսազրույցում քննարկել են տարածաշրջանային և միջազգային հարցեր
ԱԳՆ-ում տեղի է ունեցել Հայաստանի ու Եվրամիության միջև Մարդու իրավունքների շուրջ երկխոսության 15-րդ նիստը
Գիշերներն ավելի արագ են տաքանում, քան ցերեկները՝ մեծացնելով առողջական ռիսկերը
Պաշտպանության նախարարը հանդիպել է 25-օրյա վարժական հավաքի մասնակիցների հետ
22:50
Նեթանյահուն ու Թրամփը հեռախոսազրույց են անցկացրել
ԿԳՄՍՆ-ում քննարկվել են Tour of Armenia միջազգային պրոֆեսիոնալ հեծանվավազքի բազմօրյա մրցաշարի կազմակերպական հարցերը
22:30
Իրանի ԱԳ նախարարն ու Իրաքի Քուրդիստանի նախագահը քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները
2022–2025 թվականների համար ԱԱՀ-ի հաշվանցումների հնարավորություն է ընձեռվել. ՊԵԿ
Իսրայելի ավիահարվածների հետևանքով Լիբանանում զոհերի թիվը հասել է 4301-ի
22:00
Իրանի հավաքականը՝ ֆուտբոլի և քաղաքականության խաչմերուկում
21:50
ԱՄՆ-ի 30 նահանգում ծայրահեղ շոգ է․ ջերմաստիճանը կհասնի մինչև 45°C-ի

Էդմոն Մարուքյանը պահանջում է գիտության ֆինանսավորման ավելացում

ՀՀ ԱԺ Պատգամավոր Էդմոն Մարուքյանը պահանջում է գիտության ֆինանսավորման ավելացում: Պատգամավորը այդ մասին այսօր հայտարարել է ԱԺ նիստի ընթացքում:
Մարուքյանը իր ելույթում նշել է, որ խորհրդարանում է գտնվում ՀՀ 2013թ. պետական բյուջեն, որի վերաբերյալ լսումները դեռևս առջևում են, սակայն իմ կողմից կատարված ուսումնասիորությունը ստիպեց հանդես գալ այս հայտարարությամբ՝ կապված գիտության ֆինանսավորման հետ:

ՀՀ 2013 թվականի պետական բյուջեով գիտության բնագավառի ծախսերը կազմում են շուրջ 11,241.7 մլն դրամ (ինչը կազմում է 2013թ. ՀՀ պետական բյուջեի ծախսերի մոտավորապես 1%-ը), որից՝

8106.9 մլն դրամ՝ բազային ֆինանսավորում,

1536.7 մլն դրամ՝ պետական նպատակային-ծրագրային ֆինանսավորում,

1071.8 մլն դրամ՝ պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորում:

Կառավարության նախատեսմամբ 2013թ. ՀՀ պետական բյուջեի եկամուտները ավելանալու են 13,2%-ով, այնինչ գիտության ոլոտի ֆինանսավորումը նախատեսվել է ավելացնել մոտավորապես 11%-ով:

«Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 2-րդ մասը սահմանում է, որ գիտական և գիտատեխնիկական գործունեության ֆինանսավորման համար, պետությունը յուրաքանչյուր տարի Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի ծախսային մասում նախատեսում է նախորդ տարվա համեմատ բյուջեի եկամտային մասի աճին համամասնորեն ավելացող գումարից ոչ պակաս հատկացումներ: Այդ միջոցներն ուղղվում են բարձրորակ գիտական կադրերի պատրաստմանն ու որակավորման բարձրացմանը, ինչպես նաև գիտական կազմակերպությունների նյութատեխնիկական բազայի ամրապնդմանը, նոր տեխնոլոգիաների մշակմանն ու սարքավորումների ձեռքբերմանը:

Փաստորեն, ՀՀ 2013թ. պետական բյուջեի մասին օրենքի նախագիծը գիտության ֆինանսավորման մասով հակասում է գործող «Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածին, քանի որ նախատեսում է նախորդ տարվա համեմատ բյուջեի եկամտային մասի աճին համամասնորեն ավելացող գումարից պակաս չափով ֆինանսական հատկացումներ:

Հիմնվելով «Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 2-րդ մասի վրա՝ պահանջում եմ գիտության մասով ֆինանսավորման ավելացում՝ այն հասցնեով նախորդ տարվա համեմատ բյուջեի եկամտային մասի աճին համամասնորեն ավելացող գումարից ոչ պակաս չափի, և կոչ եմ անում խորհրդարանում ներկայացված բոլոր քաղաքական ուժերին հետամուտ լինել գիտության ֆինանսավորման ավելացման մասին Ձեր իսկ նախընտրական, ինչպես նաև «Պահանջում ենք գիտության ֆինանսավորման ավելացում» ֆեյսբուքյան նախաձեռնությանը տրված խոստումներին, որպեսզի այս տարվա պետական բյուջեով գիտության բնագավառին հատկացնենք այնպիսի գումար, որով կլուծվեն տվյալ ոլորտում առկա խնդիրները, `տվյալ պարագայում օրենքի 23-րդ հոդվածը նախատեսում է գիտության ֆինանսավորման ընդամենը նվազագույն սանդղակը, իսկ մենք պարտավոր ենք անել ամեն ինչ, որ գիտության համար նախատեսված ֆինանսավորումը համապատասխանի միջազգային չափանիշներին, որոնց համաձայն գիտության զարգացման համար հարկավոր է ՀՆԱ-ի 1-3 տոկոսի չափով ֆինանսավորում հատկացնել, մինչդեռ մեր երկրում գիտության ֆինանսավորումն անգամ ՀՆԱ-ի 0.25 տոկոսը չի կազմում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում