Թուրք օվկիանոսագետների մի խումբ եկել է այն եզրահանգման, որ Սև ծովն առաջացել է Հին Կտակարանում նկարագրված Համաշխարհային ջրհեղեղի արդյունքնում:
Մասնագետները հավաստիացնում են, որ մոտ 7-8 հազար տարի առաջ Միջերկրականի ջրերը լցվել են Սև ծովը` այդ ժամանակ առանձնանալով ջրային ավազանով: Նրանք համոզված են, որ տվյալ աղետը հենց Համաշխարհային Ջրհեղեղն է, որը նկարագրվում է քրիստոնյաների Սուրբ Գրքում:
Պետք է նշել, որ ժամանակակից գիտության մեջ հիպոթեզ գոյություն ունի, որի համաձայն՝ Սև ծովն առաջացել է համաշխարհային օվկիանոսի սառույցների հալման հետևանքով, որը բարձրացրել է Միջերկրական ծովի ջրի մակարադակը: Օվկիանոսագետների կարծիքով՝ հենց այդ աղետն է հանգեցրել Ջրհեղեղի պատմությանը, որը նկարագրված է Հին Կտակարանում:








































