Saturday, 04 07 2026
Ռուսաստանը իսլամական արմատականության թիրախ է դառնում
Երևանում կանխվել է թմրանյութի իրացման փորձ․ ձերբակալվել է 3 անձ
Քննարկվել են ՀՀ-ում բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացման հեռանկարները
Ովքե՞ր և ե՞րբ կարող են դիմել վարորդական իրավունքի վկայականը վերականգնելու համար. պարզաբանում է ՆԳՆ-ն
23:30
Էրդողանն ու Մելոնին հեռախոսազրույցում քննարկել են տարածաշրջանային և միջազգային հարցեր
ԱԳՆ-ում տեղի է ունեցել Հայաստանի ու Եվրամիության միջև Մարդու իրավունքների շուրջ երկխոսության 15-րդ նիստը
Գիշերներն ավելի արագ են տաքանում, քան ցերեկները՝ մեծացնելով առողջական ռիսկերը
Պաշտպանության նախարարը հանդիպել է 25-օրյա վարժական հավաքի մասնակիցների հետ
22:50
Նեթանյահուն ու Թրամփը հեռախոսազրույց են անցկացրել
ԿԳՄՍՆ-ում քննարկվել են Tour of Armenia միջազգային պրոֆեսիոնալ հեծանվավազքի բազմօրյա մրցաշարի կազմակերպական հարցերը
22:30
Իրանի ԱԳ նախարարն ու Իրաքի Քուրդիստանի նախագահը քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները
2022–2025 թվականների համար ԱԱՀ-ի հաշվանցումների հնարավորություն է ընձեռվել. ՊԵԿ
Իսրայելի ավիահարվածների հետևանքով Լիբանանում զոհերի թիվը հասել է 4301-ի
22:00
Իրանի հավաքականը՝ ֆուտբոլի և քաղաքականության խաչմերուկում
21:50
ԱՄՆ-ի 30 նահանգում ծայրահեղ շոգ է․ ջերմաստիճանը կհասնի մինչև 45°C-ի
Հայաստանը դուրս է գալիս «մենք ենք մեր սարերը» աշխարհընկալումից և բացվում աշխարհի առաջ
21:30
Պուտինը Լուկաշենկոյին շնորհավորել է Բելառուսի անկախության օրվա առթիվ
21:15
Նոր էջ՝ Կասկադի համար․ համագործակցություն հանուն Երևանի
21:09
Երևանի, Բաքվի ու Անկարայի միջև փոխկապակցվածությունը կարող է նպաստել Հարավային Կովկասի երկարատև խաղաղությանը. Մարթա Կոս
Թրամփը Պուտինի հանդեպ վերաբերմունքը «փոխել» է
Վրաստանը և Ուզբեկստանը ռազմավարական գործընկերության համաձայնագիր են ստորագրել
ՀՀ Կոտայքի մարզի Ակունք համայնքը հրավիրում է աճուրդի
Սուրեն Պապիկյանը մասնակցել է ուսումնական կենտրոնի շտաբի նորակառույց մասնաշենքի բացման արարողությանը
«Ալեքս 33»-ին պատկանող լցակայանում թերլիցքավորում է իրականացվել․ տնտեսվարողը տուգանվել է
20:10
Հանտավիրուսի վտանգն անցել է
ՀԷՑ-ի 2025 թվականի ֆինանսական արդյունքները գերազանցել են նախորդ ֆինանսական տարվա ցուցանիշները
ԵՄ դիտորդական առաքելությունը շարունակում է շուրջօրյա պարեկություն իրականացնել Հայաստանի սահմանամերձ շրջաններում
ԱԳՆ-ը շնորհավորել է Բելառուսի ժողովրդին
Պայթյուն գազալցակայանում. կա տուժած
Շինարարական հրապարակներում փոշենստեցման և փոշեճնշիչ միջոցառումները պարտադիր են

Հրթիռահրետանային զորքերը նշել են կազմավորման 20-ամյակը (լուսանկարներ)

Հոկտեմբերի 19-ը ՀՀ զինված ուժերի տոնացույցում նշվում է որպես Հրթիռահրետանային զորքերի օր:

Ս.թ. հոկտեմբերի 20-ին ՀՀ զինված ուժերի զորամասերից մեկում նշվեց հայկական բանակի հզոր կրակային ուժի ու զորատեսակի տոնը` Հրթիռահրետանային զորքերի օրը: Միջոցառմանը ներկա էին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը, բարձրաստիճան սպաներ, վետերաններ, զինվորներ, դպրոցականներ: Միջոցառման ընթացքում հրթիռահրետանային զորքերի ստորաբաժանումները դաշտային պայմաններում ներկայացրել են ցուցադրական վարժանքներ` հավանական թշնամուն հրթիռահրետանային ստորաբաժանումների միջոցներով և ուժերով խոցելու և ոչնչացնելու սցենարով:

Ցուցադրական վարժանքից հետո շարահրապարակում հավաքվածներին ողջունել է ՀՀ պաշտպանության նախարարը: Բարձր գնահատելով հրթիռահրետանային զորքերի դերն ու կարևորությունը թե Արցախյան գոյամարտի տարիներին, թե խաղաղ պայմաններում, Սեյրան Օհանյանը նշել է, որ հրետանավորները ոչ միայն գործում են իրենց նեղ մասնագիտական առաջադրանքների շրջանակում, այլև անձնուրացաբար կանգնում են նաև մոտոհրաձգային, տանկային ստորաբաժանումների կողքին. «Սա ապացուցվել է պատերազմի դաշտում, երբ հրետանավորները գործել են նաև որպես հրաձիգներ, շատ դեպքերում նաև ձեռնամարտ մտնել թշնամու հետ: Այնպես որ, հրետանավորները հայկական բանակի համար ավելին են, քան լոկ փակ կրակային դիրքերից մարտական խնդիրներ կատարող ստորաբաժանումներ»,- ընդգծել է նախարարը:

ՊՆ լրատվական ծառայությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ օրվա հերոսներին` հրետանավորներին շնորհավորել են նաև Կոտայքի մարզի Նոր Հաճնի 4-րդ և Արգելի Վ. Վարդանյանի անվան միջնակարգ դպրոցների տնօրենները:

Հանդիսավոր արարողության ընթացքում գերատեսչական մեդալներով և արժեքավոր նվերներով պարգևատրվել են հրթիռահրետանային զորքերի մի շարք սպաներ և զինծառայողներ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում