Պունտա դել Էսթե քաղաքում հոկտեմբերի 16-28-ը տեղի կունենա Food&Wine խորագրով փառատոն:
Այդ հետաքրքիր միջոցառումը գինիների սիրահարների համար տեղի է ունենում արդեն երրորդ անգամ: Քաղաքը բաժանված է 9 առանձին շրջանների, որոնցից յուրաքանչյուրում քաղաքի բնակիչները և զբոսաշրջիկները կկարողանան վայելել 9 յուրահատուկ կերակրատեսակ, որոնք հատուկ պատրաստված են այդ տոնակատարության համար:
Բոլոր առաջարկվող կերակրատեսակները կպատրաստվեն Արգենտինայի, Ուրուգվայի և Չիլիի փորձառու վարպետների կողմից:
Նման զանգվածային փառատոն անցկացնելու նպատակներից մեկը Ուրուգվայի տարածքում գաստրոնոմային տուրիզմի զարգացումն է:








































