Արժույթի միջազգակի հիմնադրամի տնօրեն Դոմինիկ Ստրոս-Կանը հայտարարել է, որ համաշխարահային տնտեսական ճգնաժամի պատճառով աշխարհում կրճատվել է մինչև 30 մլն աշխատատեղ: Այս մասին նա հայտնել է` ելույթ ունենալով ֆրանսիական France24 հեռուստաալիքով: Նրա խոսքերով, առաջիկա տարիներին աշխատանքը կորցրածների թիվը կարող է հասնել 400 մլն-ի: Եվ գորշազրկության հետ պայքարը պետք է լինի բոլոր երկրների առաջնային խնդիրներից մեկը: