ՀԴԲ գործակալները, ովքեր Բենղազիում այցելել են դեսպան Քրիստոֆեր Սթիվենսի սպանության վայր, աշխատել են ԱՄՆ-ի զինծառայողների աջակցության ներքո: Այս մասին լրագրողներին հայտնել է ԱՄՆ-ի պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Ջորջ Լիթլը:
Լիթլի խոսքերով` զինվորական անձնակազմը լքել է Բենղազին ՀԴԲ գործակալների հետ միասին առաքելությունն ավարտելուց հետո: Մինչ այժմ երկու շաբաթ առաջ Լիբիա մեկնած ամերիկացի հետախույզները չեն կարողացել այցելել Բենղազիի ամերիկյան հյուպատոսության տարածք՝ անվտանգության նկատառումներից ելնելով: Նրանք Բենղազի են ժամանել միան չորեքշաբթի օրը և մնացել են այնտեղ ընդամենը մեկ օր:
Լիբիա մեկնած գործակալները զբաղվում են դեսպանի և ևս երեք աշխատակցի մահվան հետաքննությամբ:









































