Մոսկվայում ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հանդիպել է Facebook սոցիալական ցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգի հետ: Այս մասին հաղորդում է Rosbalt.ru-ն:
Վարչապետը գործարարի հետ քննարկել է համացանցում հեղինակային իրավունքների կարգավորմանն առնչվող հարցեր: Մեդվեդևը կարծում է, որ հեղինակային իրավունքների սեփականատերը կարող է ինքնուրույն որոշել այդ իրավունքի պաշտպանության սահմանները: Ցուկերբերգը հայտարարել է, որ ընկերությունն ամենայն լրջությամբ է վերաբերվում հեղինակային իրավունքի պաշտպանությանը:
Աշխարհում մեծ ճանաչում վայելող խոշորագույն սոցցանցի հիմնադիրը Մեդվեդևին նվիրել է մարզաշապիկ՝ Facebook-ում նրա էջի հասցեով:
Ավելի վաղ հաղոդվել էր, որ վարչապետի հետ հանդիպումից բացի, Ցուկերբերգի այցի նպտակներից մեկը շփումն է Facebook World Hack մշակողների մրցույթի հաղթողների հետ, որոնք Կալիֆոռնիա՝ Facebook-ի կենտրոնակայան այցելելու ուղեգիր կստանան:









































