Աֆղանստանի անվտանգության ուժերի ներկայացուցիչների ձեռքով զոհվել են ՆԱՏՕ-ի մեկ զինծառայող ու պայմանագրով աշխատող քաղաքացիական մեկ մասնագետ:
BBC-ի փոխանցմամբ` դեպքը տեղի է ունեցել Աֆղանստանի արևելյան հատվածում:
Այս տարվա սկզբից աֆղան ոստիկանների ու զինվորականների ձեռքով սպանվել է Աֆղանստանում անվտանգության աջակցման միջազգային ուժերի ավելի քան 50 զինծառայող: