Իրանի վերաբերյալ կայանալիք վեցնյակի հանդիպման ժամանակ ոչ մի փաստաթուղթ չի ընդունվելու: Այս մասին հայտնել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը:
Նա հիշեցրել է, որ վեցնյակը դարձել է անցած շաբաթ ՄԱԳԱՏԷ-ի՝ Իրանի վերաբերյալ ընդունած որոշման համահեղինակ:
«Վաղը մենք ուղղակի կարծիքներ կփոխանակենք այն մասին, թե ինչպես ոգևորել ոչ միայն Իրանին, այլև ՄԱԳԱՏԷ-ի քարտուղարությանը Իրանի միջուկային ծրագրի հետ կապված հարցերի լուծման նպատակով փոխադարձ աշխատանքների ակտիվացման համար»,- ասել է նախարարը:








































