ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլիթոնը հայտարարել է, որ ԱՄՆ-ն պատրաստ է աջակցել Լիբիային զինյալների դեմ պայքարում: Քլինթոնը Նյու Յորքում հանդիպել է Լիբիայի խորհրդարանի ղեկավար Մոհամեդ Ալ-Մագարեֆի հետ: Այս մասին տեղեկացնում է «Ազատություն» ռադիոկայանի ռուսական ծառայությունը՝ նշելով, որ այսօր Նյու Յորքում բացվում է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի հերթական նստաշրջանը:
Քլինթոնի խոսքերով` չնայած Բենղազիում ամերիկյան հյուպատոսության վրա իրականացված հարձակմանը, Վաշինգտոնը կշարունակի մնալ Լիբիայի աջակիցը:
Ալ-Մագարեֆը ներողություն է հայցել սեպտեմբերի 11-ին իրականացված հարձակման համար, ինչի հետևանքով զոհվել էին Լիբիայում ԱՄՆ դեսպան Քրիստոֆեր Ստիվենսը և ևս 3 ամերիկացիներ:
Ամերիկյան կառավարության բարձրաստիճան ներկայացուցիչը հայտարարել է, որ Քլինթոնը առաջարկել է մեծացնել Լիբիայի օգնության ծավալը` իսլամիստական զինված խմբավորումների դեմ պայքարում և քիմիական զենքի ու այլ տեսակի սպառազինության նկատմամբ վերահսկողության ապահովման համար:








































