Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի իսլամիստներն այսօր բողոքի ակցիա են անցկացրել Բաքվում գտնվող Ֆրանսիայի դեսպանատան առջև: Ակցիայի անցկացման պատճառը ֆրանսիական Charlie Hebdo շաբաթաթերթի կողմից Մուհամմեդ մարգարեի ծաղրանկարների հրապարակումն է:
Ակցիայի մասնակիցները վանկարկել են «Մա՛հ Ֆրանսիային», «Ալլահ աքբար»: Ադրբեջանական ոստիկանությունն արագորեն ցրել է ակցիայի մասնակիցներին՝ ձերբակալելով մի քանի ցուցարարի: Ակցիայի հետ կապված՝ որոշակի ժամանակով դադարեցվել է տրանսպորտի երթևեկությունը Ֆրանսիայի դեսպանատանը հարակից փողոցներով:
Նշվում է, որ նախորդ շաբաթ էլ ադրբեջանցի իսլամիստները բողոքի ակցիա էին կազմակերպել Բաքվում Ադրբեջանի դեսպանատան մոտ՝ բողոքելով այդ երկրում «Մուսուլմանների անմեղությունը» հակաիսլամական ֆիլմի նկարահանման դեմ:








































