Չինաստանն ու Աֆղանստանը մի շարք համաձայնագրեր են ստորագրել անվտանգության և տնտեսության ոլորտներում համագործակցության վերաբերյալ: Այս մասին հաղորդում է BBC-ն:
Անսպասելի Քաբուլ է այցելել Չինաստանի կոմունիստական կուսակցության Կենտրոնական կոմիտեի քաղբյուրոյի անդամ Չժոու Յունկանը, որը նաև զբաղեցնում է Հասարակական անվտանգության նախարարի պաշտոնը:
1966 թվականից հետո սա չինաստանցի նման բարձրաստիճան պաշտոնյայի առաջին այցն է Աֆղանստան:
Յունկանը բանակցություններ է վարել Աֆղանստանի նախագահ Համիդ Կարզայի հետ: Պեկինը խոստացել է օգնել Աֆղանստանի ոստիկանությանը ուսումնամարզման հարցում: Ներկայում աֆղան ոստիկաններին մարզում են ՆԱՏՕ-ի ուժերը:









































