Sunday, 26 07 2026
Վթարային ջրանջատում Սյունիքի մարզի Բռնակոթ գյուղում
Հայաստանն ու Իրանը քննարկել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցումը
Լարսը բաց է
Կրակոցներ՝ Արարատի մարզում
12:45
3,2 մագնիտուդով երկրաշարժ՝ Կասպից ծովում
12:30
Հայ ըմբիշները Բաքվում են
12:15
Էլբրուսում երկու ալպինիստ է զոհվել
Ավտովթար՝ Սևան-Մարտունի ճանապարհին․ կան վիրավորներ
11:45
ՌԴ-ն գիշերը հարվածներ է հասցրել Կիևի ուղղությամբ
Նոր Խարբերդում քննարկվել են բնակիչների բարձրացրած խնդիրների լուծումները
11:15
2026 թ. օգոստոսին կգրանցվեն տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները. Լևոն Ազիզյան
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է ԻԻՀ էներգետիկայի նախարար Աբբաս Ալիաբադիի հետ
Տեղումներ չեն սպասվում
Սուրեն Պապիկյանի հրամանով 2025/2 զորակոչի պարտադիր ժամկետային զինծառայողներին հատկացվել է լրացուցիչ արձակուրդ
Տնտեսությունում հայտնվեցինք նույն իրավիճակում, ինչ 22-ին անվտանգային
Վթարային ջրանջատում Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում
Լավ երաժշտություն պետք է սկսել լսել մանկապարտեզից, դպրոցից. դա կարևոր գիտելիք է
Վթարային ջրանջատում Մեծամոր քաղաքում
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
09:15
Թեհրանն Ուկրաինային մեղադրել է իրանական նավի վրա հարձակման մեջ
Ռուս-ուկրաինական, իրանա-ամերիկյան կարգավորո՞ւմ, թե՞ «ոչ կոնվենցիոնալ պատերազմ»
Հայաստանն ու Իրանը քննարկել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցումը
Պատերազմը կարող է ավարտվել մինչև օրվա վերջ՝ կախված Կիևից․ Պեսկով
Վրաստանի շտապօգնության մեքենայով Երևան է տեղափոխվել վթարից տուժած աղջիկ երեխա
Բուհերի թափուր տեղերի համար հայտագրման վերջնաժամկետը հուլիսի 26-ին է
23:20
Հայ ըմբիշները ժամանել են Բաքու
23:10
Մակրոնը հայերեն գրառում է կատարել
Փրկարարները կենդանուն դուրս են բերել ջրանցքից
22:50
ՌԴ-ի ծրագրերում խաղաղություն չկա․ Զելենսկի
Հայաստանի համար ռազմավարական կարևորություն ունի Իրանի հետ հարաբերությունների ընդլայնումը

Վերջին տարիներին վախը շրջանցել է հասարակությանը

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Այլընտրանք» քաղաքացիական նախաձեռնության անդամ Արամազդ Ղալամքարյանը:


Երբ  2006-ի վերջերին ստեղծվեց «Այլընտրանքը», որպես առանցքային կարգախոսներ հռչակեց «Հայաստանի փրկությունը կախված է մեկ մարդուց, և այդ մեկ մարդը դու ես», «Մեկ գումարած մեկ, գումարած մեկ»-ը, որոնք մայրաքաղաքում և մարզերում հրավիրած հանրահավաքների ժամանակ բեկում մտցրեցին մարդկանց մտածողության մեջ: Ավելի ուշ ձևավորվեց Համաժողովրդական շարժումը, որը երեք ու կես տարի է, ինչ պայքարում է Հայաստանում իշխող ռեժիմի դեմ: Այս ընթացքում, ըստ Ձեզ, հաղթահարվե՞լ է վախը (նկատի ունեմ հատկապես մարզային բնակչության շրջանում, որոնք շատ քիչ են տեղեկացված քաղաքական անցուդարձից):


Նախ մի փոքր ճշտում անեմ: «Այլընտրանք»-ի հիմնադրման շրջանում առաջին և կոնցեպտուալ  կարգախոս էր հռչակվել «Առաջինը լինելու մոլուցքը փոխարինել վերջինը լինելու պատրաստակամությամբ»: Մենք մտանք «Այլընտրանք»-ի մեջ` նախ և առաջ հետևելով այդ կոչին, որից հետո էլ հռչակվեցին մյուս կարգախոսները: Ինչ վերաբերում է վախը հաղթահարելուն, ապա 2006 և 2007 թ.թ. այդ վախն ավելի բնորոշ էր, չկար այն քաղաքացիական գիտակցությունը, որը կա այսօր: Այն ժամանակ չկար նաև այդ ակտիվ, պայքարող, հանուն ազատության և իրավունքների զրկանքների գնացող երիտասարդությունը, ավելի ճիշտ` մենք չգիտեինք նրանց գոյության մասին: Նրանք այսօր մեր կողքին են և ավանգարդում են, առաջին գծում: Վախը կոտրվում է կոնկրետ անհատների գործողություններով, երբ մարդիկ տեսնում են ռեալ օրինակներ: Հայտարարությունները կարող են հնչել մերկապարանոց, եթե դրանց չեն հետևում կոնկրետ գործողություններ: Նիկոլ Փաշինյանի օրինակը ցայտուն է, որովհետև նրա կոչերին հետևում էին կոնկրետ գործողություններ: Կարծում եմ, որ Մարտի 1-ի առնվազն տասը զոհերը հիմք դրեցին ապագա անվախների համար: Այդ անվախները պետք է ամեն օր լինեն, մնան հրապարակում և ցույց տան, որ վախը շրջանցել է հասարակությանը: Մեր երիտասարդները, որոնք պայքարում են, այսօր գտնվում են տեղեկատվական շրջափակման մեջ: Նրանք կարող էին լինել շատ լավ օրինակ գյուղացի երիտասարդների համար, բայց, հնարավոր է, որ շատ գյուղացի պատանիներ իրենց մասին նույնիսկ չգիտեն, քանի որ հեռուստատեսությամբ նրանք չեն երևում, թերթերը մարզեր չեն հասնում, ինտերնետն էլ հասանելի չէ:


Դուք աշխատանքի բերումով հաճախ եք լինում մարզերում: Նկատե՞լ եք, թե ինչպիսի անջրպետ կա քաղաքային և մարզային բնակչության միջև, հենց թեկուզ` տեղեկացվածության, քաղաքացիական գիտակցության  առումով:


Գյուղն այսօր միայնակ է մնացել իր խնդիրների մեջ: Մարդիկ լքված են մնացել և շատ անգամ չեն էլ պատկերացնում, որ պաշտոնյաները պարտավոր են իրենց խնդիրները լուծել, քանի որ դրա համար գյուղացին իրենց հարկեր է վճարում:


-2008 թ. Մարտի 1-ից հետո հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀ առաջին նախագահ Լևոն ՏերՊետրոսյանը հայտարարել էր, որ ձևավորվել է մի հասարակություն, կիրթ, քաղաքացիական գիտակցություն ունեցող հասարակություն, որին Սերժ Սարգսյանը չի կարողանա ղեկավարել: Ինչու՞, ըստ Ձեզ, այնուամենայնիվ, Սերժ Սարգսյանին մինչ օրս հաջողվում է մնալ իշխանության ղեկին:


Այդ  իշխանություն ասածը շատ հարաբերական հասկացություն է: Վերջերս Հրանտ ՏերԱբրահամյանն իր մի հոդվածում նշել էր, որ նախ քաղաքացին պետք է ընդունի իշխանությանը, որ հետո նա վերածվի իշխանության: Իրենք ի՞նչ իշխանութուն ունեն, երբ Հայաստանի քաղաքացիների ճնշող մեծամասնությունը ոչ միայն չի ընդունում, այլև` ատում է նրանց: Չեմ կարծում, թե նույնիսկ Սերժ Սարգսյանն իրեն համարում է ՀՀ Նախագահ: Ես համամիտ եմ Լևոն ՏերՊետրոսյանի այն մտքին, որ մեր հասարակությունը փոխվել է: Մենք հաստատ 2006-ի հասարակությունը չենք: Թե ինչի կհանգեցնի ապագայում` չգիտեմ, բայց նկատվում է միտում ոչ թե դեպի ստրկացում, այլ` դեպի արթնացում:


Դուք հիշատակեցիք մեր քաղաքացիական ակտիվ դիրքորոշում ունեցող, խիզախ և անվարան երիտասարդների մասին: Նրանց կողքին էլ, սակայն, իշխանություններն այս տարիների ընթացքում «բուծել» են զանազան «արծիվների», «բազեների», երիտկարիերիստների և երիտկոմսոմոլների, որոնք հանդես են գալիս կեղծ հայրենասիրական, կեղծ ազգայնական «համախմբող» լոզունգներով: Հայտնի է, որ նրանք զբաղվում են հոգեորսությամբ և իրենց շուրջը հավաքում անիրազեկ մարդկանց:


Պետք է ընդունենք, որ հասարակության ակտիվ պայքարող հատվածը Հայաստանում այսօր գտնվում է արտակարգ իրավիճակում և գործում է արտակարգ պայմաններում: Մեր բոլոր պահանջները, ակնկալիքները մենք պետք է տեղավորենք ռեալ իրականության մեջ: Չեմ բացառում, որ պետք է օգտագործել բոլոր հնարավորությունները, նոր տեխնոլոգիաները, ավելի մեծ թվով մարդկանց իրազեկել ու ներգրավել ակտիվ պայքարի մեջ: Բայց չպետք է մոռանալ, որ 2006, 2007, 2008 թ.թ. Շարժումը գործել է սև PR-ի, տեղակատվական շրջափակման պայմաններում: Ինչպես մի առիթով դիպուկ բնորոշել էր ընդդիմությունը` մարդ կա շախմատ է խաղում, մարդ կա բոքս: Ես Ձեր նշած երիտկարիերիստներին նայում եմ վերևից, նայում եմ որպես այս հասարակության անդամ: Ես կարծում եմ, որ այսօր ակտիվ երիտասարդները, որոնք հայտնվում են ոստիկանությունում, բռնությունների ենթարկվում հանրահավաքի իրազեկման թռուցիկներ տարածելիս, շատ լավ օրինակ են ցույց տալիս, թե ինչպես են իրենք հավատում իրենց գաղափարներին, ընդդիմության առաջնորդներին,  ինչպես կարող են պայքարել հանուն արժեքների և քայլ առ քայլ մոտենալ իրենց նպատակներին: Հիմա դժվար է ասել` նրանք կարո՞ղ են մտքափոխվել և միանալ Հայ ազգային կոնգրեսին, որի դռները միշտ էլ բաց են եղել բոլորի առաջ:


Այլընտրանք»-ի երիտասարդները 88-ի զարթոնքը տեսած սերունդն են, որոնք այն ժամանակ եղել են  պատանի, դպրոցական: Նրանք, 2006թ.-ից միանալավ, 88-ի Շարժման առաջնորդների` «Ղարաբաղ» կոմիտեի անդամների հետ, ակամա հայտնվեցին 2008

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում