Sunday, 26 07 2026
17:45
Գուտերեշը ողջունել է Սիրիայի առաջընթացն անցումային փուլում
17:30
Հայկ Մարտիրոսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը կիսել են 1-2-րդ հորիզոնականները Dole Open 2026 շախմատի մրցաշարում
17:15
Իրանն ու ԱՄՆ-ն դադարեցրել են փոխադարձ հարվածները
Շնորհավորում եմ մեր հրաձգության հավաքականին. Ժաննա Անդրեասյան
Նեթանյահուն կմեկնի ԱՄՆ
16:15
Բեռլինում ԼԳԲՏ փրայդի ժամանակ ավտոմեքենան մխրճվել է մարդկանց բազմության մեջ, կա զոհ և տասնյակ տուժածներ
Վթարային ջրանջատում Երևանի Նոր Նորք վարչական շրջանում հուլիսի 26-ին
15:45
Թրամփը հետաձգել է Իրանի նկատմամբ ռազմական ճնշումը կտրուկ ուժեղացնելու ծրագիրը. NYT
Հուլիսի 26-31-ը Արարատյան դաշտում և Երևանում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռներում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
15:15
Ռումինիան բողոք կներկայացնի ՌԴ-ին
Տոկաևի «ձեռնալվան» Պուտինին «կտանի՞ Ստամբուլ»
14:45
Հորմուզի նեղուց. Իրանն ու Օմանը բանակցում են
14:30
Հայ հրաձիգները՝ աշխարհի առաջնության մեդալային առաջատար
Քաղաքաշինության կոմիտեի նախագահը շնորհավորել և աշխատանքի առաջարկ է արել ՃՇՀԱՀ շրջանավարտներին
Վարչապետը Գոշավանքում մասնակցել է սուրբ պատարագի
Վթարային ջրանջատում Սյունիքի մարզի Բռնակոթ գյուղում
Հայաստանն ու Իրանը քննարկել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցումը
Լարսը բաց է
Կրակոցներ՝ Արարատի մարզում
12:45
3,2 մագնիտուդով երկրաշարժ՝ Կասպից ծովում
12:30
Հայ ըմբիշները Բաքվում են
12:15
Էլբրուսում երկու ալպինիստ է զոհվել
Ավտովթար՝ Սևան-Մարտունի ճանապարհին․ կան վիրավորներ
11:45
ՌԴ-ն գիշերը հարվածներ է հասցրել Կիևի ուղղությամբ
Նոր Խարբերդում քննարկվել են բնակիչների բարձրացրած խնդիրների լուծումները
11:15
2026 թ. օգոստոսին կգրանցվեն տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները. Լևոն Ազիզյան
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է ԻԻՀ էներգետիկայի նախարար Աբբաս Ալիաբադիի հետ
Տեղումներ չեն սպասվում
Սուրեն Պապիկյանի հրամանով 2025/2 զորակոչի պարտադիր ժամկետային զինծառայողներին հատկացվել է լրացուցիչ արձակուրդ
Տնտեսությունում հայտնվեցինք նույն իրավիճակում, ինչ 22-ին անվտանգային

Իրավիճակ փոխելու համար բավարար չեն «քաղաքական հարազատներին» սթափեցնելու կոչերը. Վ. Օսկանյան. Facebook

ՀՀ ԱԳ նախկին նախարար, ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանը Facebook-ի իր էջում գրել է.

«Փաստ է, որ կառավարությունն անցած հինգ տարիներին հաջողություններ չի ունեցել: Բացթողումները միայն պետական գնումների ոլորտում չեն, այլ բոլոր ոլորտներում: Վարչապե՞տն է եղել անկարող, թե՞ նրան չեն թողել աշխատել. այս հարցի պատասխանը կարող է տալ ինքը՝ վարչապետը: Սակայն անկախ այդ պատասխանից՝ Հայաստանում կան համակարգային այնպիսի արատներ, որոնք չեն կարող իրենց բացասական ազդեցությունը չթողնել երկրի տնտեսության վրա:

Այս քսան տարիների ընթացքում երկրում ժողովրդավարության և ազատ տնտեսության ոլորտներում որոշակի բաներ արվել են: Բայց զուգահեռաբար զարգացել և սերտաճել են իշխանության և գործարարության հարաբերությունները և շահերը՝ ձևավորելով քաղաքական ու տնտեսական էլիտա, որը դարձել է Հայաստանում քաղաքական ու տնտեսական շարունակական բարեփոխումների հիմնական արգելակը: Այն փոքրաթիվ մարդիկ, որոնք ունեն քաղաքական և տնտեսական լծակներ երկրում բարեփոխումներ իրականցնելու, բացարձակապես շահագրգրված չեն դրանցում, որովհետև այդ փոփոխությունները հակասում են իրենց շահերին:

Հայաստանում ժողովրդավարությունն ու ազատ տնտեսությունը գտնվում են վտանգավոր կետում, այսինքն՝ այդ երկուսը առաջ են գնացել այնքան, որ կարելի է տեսականորեն ինչ-որ տեղ ասել, թե ժողովրդավարական երկիր ենք ու ազատ տնտեսություն ունենք, սակայն գործնականում այնքան առաջ չեն գնացել, որ ասվածը համոզիչ լինի մեր իսկ հասարակության և միջազգային հանրության համար:

Այլ կերպ ասած, վտանգն այն է, որ մենք անընդհատ կարող ենք ձևացնել, որ ժողովրդավարական պետություն ենք, որ ունենք ազատ տնտեսություն, երբ իրականության մեջ այդպիսին չենք: Իսկ ժողովրդավարություն ու ազատ տնտեսություն ձևացնելը շատ ավելի վնասակար է պետության զարգացման համար, քան դրանց իսպառ բացակայությունը, ինչի պարագայում խաղի կանոնները շատ ավելի հստակ են:

Իսկական ժողովրդավարությունն ու ազատ տնտեսությունը Հայաստանի զարգացման և առաջընթացի համար այլընտրանք չունեն: Սա ենթադրում է ժողովրդավարության հիմնարար սկզբունքների անվերապահ պաշտպանություն, արդարություն, հանդուրժողականություն և մարդու ու խոսքի ազատություն: Տնտեսական ոլորտում` ազատ շուկայի հիմնարար սկզբունքների անվերապահ պաշտպանություն, հավասար հնարավորություններ, ազատ մրցակցություն և սեփականության անձեռնմխելիություն:

Իրավիճակ փոխելու համար բավարար չեն «քաղաքական հարազատներին» սթափեցնելու կոչերը: Երկրում հնարավոր կլինի իսկական բան փոխել, երբ ազատ արդար ընտրությունների միջոցով ձևավորվի այնպիսի քաղաքական համակարգ, որտեղ կլինեն իսկական հակակշիռներ, որտեղ նախարարների պատասխանատվությունը կլինի ոչ միայն յուրայինիների առջև, այլև ժողովրդի կողմից ձևավորված իշխանության միջոցով՝ ժողովրդի առջև:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում