Sunday, 26 07 2026
Գերմանիա՞, թե՞ Ֆրանսիա
3 զոհ, 4 տուժած․ ՆԳՆ-ն՝ ավտովթար-հրդեհից մանրամասներ է հայտնել
ՏԿԵ նախարարն այցելել է «Թեհրան-հյուսիս» ճանապարհի կառավարման կենտրոն
Ավտովթար-հրդեհ՝ Արարատի մարզում․ հայտնաբերվել են մոխրացած դիեր
20:00
Իրանի նախաձեռնությամբ տեղի է ունեցել Լավրով-Արաղչի հեռախոսազրույց
Ավանում և Դավթաշենում ապօրինի առևտրի դեմ միջոցառումներ են իրականացվել
Սևանում բախվել են մոտորանավակներ
Լուսաձայնային ատրճանակից իր տանն օդ կրակած անձը ձերբակալվել է
ՀՀ ՏԿԵ նախարարն այցելել է Թեհրանի Միլադ աշտարակ
Կանանց գումարտակի շարքերը համալրել է Անի Մինասյանը՝ անցնելով 6-ամսյա ժամկետային զինծառայության
Դավիթ Խուդաթյանն այցելել է «Թեհրան – հյուսիս» ճանապարհի կառավարման կենտրոն
Վարդավառը Իջևանում. Նիկոլ Փաշինյան
18:00
Հայտնի է՝ ովքեր կներկայացնեն Հայաստանը Չեխիայում շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների թիմային առաջնությանը
17:45
Գուտերեշը ողջունել է Սիրիայի առաջընթացն անցումային փուլում
17:30
Հայկ Մարտիրոսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը կիսել են 1-2-րդ հորիզոնականները Dole Open 2026 շախմատի մրցաշարում
17:15
Իրանն ու ԱՄՆ-ն դադարեցրել են փոխադարձ հարվածները
Շնորհավորում եմ մեր հրաձգության հավաքականին. Ժաննա Անդրեասյան
Նեթանյահուն կմեկնի ԱՄՆ
16:15
Բեռլինում ԼԳԲՏ փրայդի ժամանակ ավտոմեքենան մխրճվել է մարդկանց բազմության մեջ, կա զոհ և տասնյակ տուժածներ
Վթարային ջրանջատում Երևանի Նոր Նորք վարչական շրջանում հուլիսի 26-ին
15:45
Թրամփը հետաձգել է Իրանի նկատմամբ ռազմական ճնշումը կտրուկ ուժեղացնելու ծրագիրը. NYT
Հուլիսի 26-31-ը Արարատյան դաշտում և Երևանում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռներում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
15:15
Ռումինիան բողոք կներկայացնի ՌԴ-ին
Տոկաևի «ձեռնալվան» Պուտինին «կտանի՞ Ստամբուլ»
14:45
Հորմուզի նեղուց. Իրանն ու Օմանը բանակցում են
14:30
Հայ հրաձիգները՝ աշխարհի առաջնության մեդալային առաջատար
Քաղաքաշինության կոմիտեի նախագահը շնորհավորել և աշխատանքի առաջարկ է արել ՃՇՀԱՀ շրջանավարտներին
Վարչապետը Գոշավանքում մասնակցել է սուրբ պատարագի
Վթարային ջրանջատում Սյունիքի մարզի Բռնակոթ գյուղում
Հայաստանն ու Իրանը քննարկել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցումը

Ռամիլ Սաֆարովի և Վարուժան Կարապետյանի դեպքերը լիովին տարբեր են. Արա Պապյան

Ադրբեջանցի ոճրագործ Ռամիլ Սաֆարովի և Վարուժան Կարապետյանի դեպքերն իրենց էությամբ լիովին տարբեր են և պետք չէ համեմատել դրանք: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց «Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար, Կանադայում ՀՀ նախկին դեսպան Արա Պապյանը:

Հիշեցնենք, որ ազգությամբ հայ, Լիբանանի քաղաքացի Վարուժան Կարապետյանը 1985 թվականին Ֆրանսիայում դատապարտվել էր ցմահ ազատազրկման՝ 1983 թվականին Օռլի օդանավակայանում պայթուցիկ տեղադրելու համար, ինչի արդյունքում 8 մարդ էր մահացել: Մոտ 18 տարի ֆրանսիական բանտերից մեկում կրելով իր պատիժը՝ Կարապետյանը ֆրանսիական կողմի որոշմամբ ազատ էր արձակվել և 2001 թվականին տեղափոխվել Հայաստան: Ադրբեջանի նախագահ իլհամ Ալիևը Սաֆարովի էքստրադիցիայից և նրան ներում շնորհելուց հետո մի քանի անգամ տարբեր առիթներով հիշեցրել է, որ Հայաստանի իշխանություններն էլ 2001 թվականին ներում են շնորհել Վարուժան Կարապետյանին:

«Նախևառաջ Վարուժան Կարապետյանը Հայաստանի քաղաքացի չէր և Հայաստանի բանակի սպա չէր, ով ուղարկվել էր ՆԱՏՕ-ի կողմից կազմակերպված դասընթացներին: Տարբեր են Վարուժան Կարապետյանի և Ռամիլ Սաֆարովի իրավական կարգավիճակները: Սաֆարովը ներկայացնում էր երկիրը, քանի որ նա ադրբեջանական բանակի սպա էր: Բայց հիմնական տարբերությունը նրանում է, որ Վարուժան Կարապետյանին ներում էր շնորհվել բանտում մոտ 18 տարի մնալուց հետո, նրան ազատ էր արձակել ֆրանսիական դատարանը, իսկ Սաֆարովին ազատ չէր արձակել և ներում չէր շնորհել հունգարական դատարանը»,- ընդգծեց Արա Պապյանը:

Նա հիշեցրեց, որ Սաֆարովին արտահանձնել էին Ադրբեջան՝ շարունակելու կրել իր պատիժը և նվազագույնը 25 տարի անցկացնել ադրբեջանական բանտում: Անգամ գրավոր հաստատում է եղել ադրբեջանական կողմից, որ Սաֆարովը կշարունակի կրել իր պատիժը: Միաժամանակ Արա Պապյանը հիշեցրեց՝ երբ Կարապետյանը եկավ Հայաստան, նա արդեն ազատ մարդ էր: «Նա հանցանք էր գործել, պատժվել էր, կրել իր պատիժը բանտում և եկել էր Հայաստան արդեն որպես ազատ մարդ: Դա նշանակում է, որ յուրաքանչյուր ոք կարող էր հանդիպել նրա հետ: Բայց նրան Հայաստանում որպես հերոս չեն դիմավորել, ինչպես Սաֆարովին Ադրբեջանում: Միայն վարչապետը մեկ անգամ հանդիպեց Կարապետյանին և այդքանը: Իսկ Սաֆարովին ուղարկել էին իր պատիժն իր երկրում շարունակելու, բայց նրան դիմավորեց Ալիևը և ոչ միայն ներում շնորհեց, այլ նաև վճարեց 7 տարիների աշխատավարձը, տվեց մայորի կոչում: Սա նշանակում է, որ սա ոչ միայն բոլոր տեսակի օրենքների խախտում էր, այլ նաև Ալիևն այսկերպ, կարելի է ասել, անուղղակիորեն ցանկացավ ցույց տալ հունգարական դատարանին, որ նրանց որոշումը, դատավճիռը սխալ էր»,- ընդգծեց Պապյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում