Բրիտանուհի Սիլվիա Հարթմանը «ֆենթեզի» ոճով իր հերթական վեպը գրելիս օգտագործելու է Google Docs տեքստային խմբագրի ծրագիրը: Գիրքը, որն ունենալու է «Հրեշների տիրակալ» անվանումը, Հարթմանը սկսել է գրել սեպտեմբրի 12-ից:
Համացանցային օգտատերերը կարող են հետևել գրքի ստեղծմանը, այսպես ասած, «ուղիղ եթերով»` օգտագործելով Google Docs-ի հղումը:
Հարթմանը հայտարարել է, որ ընթերցողները կարող են իրենց կարծիքները մեկնաբանությունների միջոցով թողնել կայքում:
The Guardian-ի վերլուծաբանները, ընթերցելով գրքի սկզբնական մասը, այն անվանել են «հիմարություն»` հույս հայտնելով, որ Հարթմանը վերջում սևագրությունները «կմաքրագրի»: Վեպը սկսվում է հետևյալ տողերով. «Ամեն օր չէ, որ միսսիս Դելխանին փողոցում հանդիպում է մերկ տղամարդու»:








































