Saturday, 04 07 2026
Իսրայելի ԱԳՆ֊ում մտադրություն կա՝ քայլ առ քայլ սերտացնելու հարաբերությունները Հայաստանի հետ
Բացի Կարապետյանից՝ Պուտինը ունի «գաղտնի պլան», որով 4.5 տարի ռուսները կոտորվում են Ուկրաինայում
Բաքուն և Անկարան խաղադրույք են կատարում համատեղ ռազմական արտադրության վրա
Ռուսաստանը իսլամական արմատականության թիրախ է դառնում
Երևանում կանխվել է թմրանյութի իրացման փորձ․ ձերբակալվել է 3 անձ
Քննարկվել են ՀՀ-ում բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացման հեռանկարները
Ովքե՞ր և ե՞րբ կարող են դիմել վարորդական իրավունքի վկայականը վերականգնելու համար. պարզաբանում է ՆԳՆ-ն
23:30
Էրդողանն ու Մելոնին հեռախոսազրույցում քննարկել են տարածաշրջանային և միջազգային հարցեր
ԱԳՆ-ում տեղի է ունեցել Հայաստանի ու Եվրամիության միջև Մարդու իրավունքների շուրջ երկխոսության 15-րդ նիստը
Գիշերներն ավելի արագ են տաքանում, քան ցերեկները՝ մեծացնելով առողջական ռիսկերը
Պաշտպանության նախարարը հանդիպել է 25-օրյա վարժական հավաքի մասնակիցների հետ
22:50
Նեթանյահուն ու Թրամփը հեռախոսազրույց են անցկացրել
ԿԳՄՍՆ-ում քննարկվել են Tour of Armenia միջազգային պրոֆեսիոնալ հեծանվավազքի բազմօրյա մրցաշարի կազմակերպական հարցերը
22:30
Իրանի ԱԳ նախարարն ու Իրաքի Քուրդիստանի նախագահը քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները
2022–2025 թվականների համար ԱԱՀ-ի հաշվանցումների հնարավորություն է ընձեռվել. ՊԵԿ
Իսրայելի ավիահարվածների հետևանքով Լիբանանում զոհերի թիվը հասել է 4301-ի
22:00
Իրանի հավաքականը՝ ֆուտբոլի և քաղաքականության խաչմերուկում
21:50
ԱՄՆ-ի 30 նահանգում ծայրահեղ շոգ է․ ջերմաստիճանը կհասնի մինչև 45°C-ի
Հայաստանը դուրս է գալիս «մենք ենք մեր սարերը» աշխարհընկալումից և բացվում աշխարհի առաջ
21:30
Պուտինը Լուկաշենկոյին շնորհավորել է Բելառուսի անկախության օրվա առթիվ
21:15
Նոր էջ՝ Կասկադի համար․ համագործակցություն հանուն Երևանի
21:09
Երևանի, Բաքվի ու Անկարայի միջև փոխկապակցվածությունը կարող է նպաստել Հարավային Կովկասի երկարատև խաղաղությանը. Մարթա Կոս
Թրամփը Պուտինի հանդեպ վերաբերմունքը «փոխել» է
Վրաստանը և Ուզբեկստանը ռազմավարական գործընկերության համաձայնագիր են ստորագրել
ՀՀ Կոտայքի մարզի Ակունք համայնքը հրավիրում է աճուրդի
Սուրեն Պապիկյանը մասնակցել է ուսումնական կենտրոնի շտաբի նորակառույց մասնաշենքի բացման արարողությանը
«Ալեքս 33»-ին պատկանող լցակայանում թերլիցքավորում է իրականացվել․ տնտեսվարողը տուգանվել է
20:10
Հանտավիրուսի վտանգն անցել է
ՀԷՑ-ի 2025 թվականի ֆինանսական արդյունքները գերազանցել են նախորդ ֆինանսական տարվա ցուցանիշները
ԵՄ դիտորդական առաքելությունը շարունակում է շուրջօրյա պարեկություն իրականացնել Հայաստանի սահմանամերձ շրջաններում

Էդիկը «տժժում» է, Սաֆարովին արտահանձնում են. մամուլ

«Վերջերս մի ուշագրավ դեպք է կատարվել ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ: Ֆիլիպիններից վերադառնալիս նա ցանկացել է պաշտոնական այցով ժամանել Շրի Լանկա, սակայն այստեղ նրան չեն ընդունել: Չէ, խնդիրն այն չէ, որ Շրի Լանկայի հետ մեր երկիրը կամ Էդվարդ Նալբանդյանը ինչ-որ խնդիրներ ունի: Պարզապես նման այց նախատեսված չի եղել, իսկ այդ երկրի ղեկավարությունը տվյալ օրերին արձակուրդի մեջ է եղել: Եթե սա դիտարկեինք որպես առանձին դեպք, ապա դժվար թե հատուկ ուշադրոթյան արժանանար: Բայց դեպքը սովորական չէ»,- գրում է «Հայկական ժամանակ»-ը և հավելում.

«Եվ ուրեմն` ինչով է սա ուշագրավ: Օգոստոսի 8-ից 15-ը ՀՀ արտգործնախարարը շրջագայելիս է եղել Խաղաղ և Հնդկական օվկիանոսների մերձակայքում: Ամսի 8-ին նա եղել է Ինդոնեզիայում: Օգոստոսի 9-ին մեկնել է Նոր Զելանդիա: Օգոստոսի 13- ին` Ավստրալիա: Օգոստոսի 15-ին նա արդեն Ֆիլիպիններում էր: Ուշագրավն այն է, որ այցը, ըստ մեր տեղեկությունների, նախատեսված է եղել միայն Ինդոնեզիա, սակայն ճանապարհին «էկել էկել ենք, բա մի հատ չմտնենք…» տարբերակով հաջողվել է հընթացս պաշտոնական այցեր սարքել Նոր Զելանդիա, Ավստրալիա և Ֆիլիպիններ: Վերադառնալիս Նալբանդյանը որոշել է մի հատ էլ Շրի Լանկա մտնել և իր օգնականներին հանձնարարել է պաշտոնական այց կազմակերպել: Այցը, ինչպես նշեցինք, չի կայացել, որովհետև այդ երկրում արձակուրդային շրջան է եղել:

Միանգամից նշենք, որ արտգործնախարարների պարագայում նման հընթացս այցեր կազմակերպելն այնքան էլ արտառոց երևույթ չէ: Եվ նույնիսկ այն հանգամանքը, որ շրջագայության ընթացքում միայն Նալբանդյանի «բիզնես դասի» ավիատոմսերի վրա ծախսվել է մոտ 75 հազար դոլար, էլի հատուկ ուշադրության չէր արժանանա: Ամբողջ խնդիրն այն է, որ Նալբանդյանի այս շրջագայությունը տեղի է ունեցել օգոստոսին: Դատելով ադրբեջանցի մարդասպան Ռամիլ Սաֆարովի արտահանձնմանը հաջորդած տեղեկատվական հոսքից, պետք է արձանագրել, որ Հունգարիան և Ադրբեջանը այս թեմայով բավական երկար են բանակցել, բայց գործընթացի կուլմինացիան եղել է հենց օգոստոս ամիսը: Արդեն օգոստոսի 20-ին Հունգարիայի հայ համայնքի ներկայացուցիչները ԱԳՆ-ին զգուշացրել են, որ Հունգարիան, իրենց ունեցած տեղեկություններով, պատրաստվում է արտահանձնել մարդասպանին: Այլ կերպ ասած, օգոստոսին ադրբեջանա-հունգարական բանակցություները մտել են ավարտական փուլ: Եվ ահա համադրելով Սաֆարովի արտահանձնման և Նալբանդյանի շրջագայության ժամանակագրությունը, պարզ երևում է, թե ինչու ենք արձանագրել մեր պատմոթյան մեջ, թերևս, ամենամեծ արտաքին քաղաքական ձախողումը` Ռամիլ Սաֆարովի արտահանձնումը չկանխելը: Խոսքն այն մասին չէ, որ եթե Նալբանդյանը չմեկներ վերը նշված երկրներ, Սաֆարովին չէին արտահանձնի: Կապը, բնականաբար, ուղղակի չէ: Խնդիրն այն է, թե ինչով է զբաղված մեր արտգործնախարարությունը: ԱԳՆ-ի այդ շրջագայության մասին տարածած հաղորդագրություններից պարզ երեում է, որ դա եղել է լիովին անիմաստ, անարդյունք, ուղղակի դատարկ շրջագայություն: «Բանակցությունների ընթացքում երկու երկրների միջև համագործակցությունը խթանելու նպատակով պայմանավորվածություն ձեռք բերվեց…», «…միտված է նոր որակ հաղորդելու տարբեր բնագավառներում երկկողմ համագործակցությանը», «փոխգործակցության տնտեսական բաղադրիչի քննարկումների ժամանակ որպես համագործակցության հնարավոր ոլորտներ առանձնացվեցին…», «…հանգամանալից զրույց ունեցան միջազգային օրակարգի ակտուալ խնդիրների Մերձավոր Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում տեղի ունեցող զարգացումների, պաղեստինյան հիմնախնդրի, Իրանի միջուկային ծրագրի շուրջ», «զրուցակիցները հանգամանալից զրույց ունեցան երկկողմ բարեկամական հարաբերությունների զարգացման ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերի վերաբերյալ, պայմանավորվածություն ձեռք բերեցին քաղաքական երկխոսության ակտիվացման, միջազգային կազմակերպություններում փոխգործակցության սերտացման, իրավական դաշտի ձևավորման, առևտրատնտեսական և գիտատեխնիկական համագործակցության զարգացման ուղղությամբ աշխատանքներ իրականացնելու մասին»…

Ահա այսպիսի ընդհանուր, ողինչ չասող բառակապակցություններով են լեցուն այդ այցերը ներկայացնող պաշտոնական հաղորդագրությունները: Ու տպավորությունն այնպիսին է, որ մեր արտաքին քաղաքականությունն ունի երկու հիմնական բաղադրիչ՝ Էդվարդ Նալբանդյանի անիմաստ այցերը և դրանց մասին հնարավորինս գեղեցիկ պաշտոնական հաղորդագրություններ պատրաստելը: Եթե կարծում եք, որ սա չափազանցություն է, ապա հիշեք Ռամիլ Սաֆարովի արտահանձնումը»:

Անցյալ շաբաթ Աժ արտահերթ նիստում հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարած Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանին արտահանձնելու համար Հունգարիային ու Ադրբեջանին մի քանի ժամ շարունակ անարգանքի սյունին գամելուց, դատափետելուց, սպառնալուց ու հոխորտալուց հետո Աժ արտաքին հարաբերությունների հանձնաժողովը բանկետ է կազմակերպել: Կիրակի օրը «Ուրարտու» ռեստորանում կազմակերպված բանկետին մասնակցել է նաև ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը: Երեկ, երբ Աժ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ-ական Արտակ Զաքարյանին «ՀԺ»-ն հարցրեց, թե ինչի համար էին կազմակերպել բանկետը, նա այլայլված պատասխանեց.

– Լավ, ուրիշ հարցեր տվեք:

– Դա է հարցը:

– Ո՞վ է ասում:

– Արտգործնախարարն է ներկա եղել, ձեր հանձնաժողովի անդամները:

-… (Չի պատասխանում):

– Սաֆարովի և արտահերթ նիստի հետ կապ ունե՞ր:

– Նման բան չի եղել:

– Մարդիկ ներկա են եղել:

– Ովքե՞ր:

– Արտգործնախարարն է եղել, պատգամավորները:

– Ուրիշ լուրջ հարցեր ունե՞ք:

– Դա էլ է լուրջ հարց:

– Եթե չունեք, ես գնամ աշխատեմ,- ասաց Զաքարյանն ու հեռացավ:

Անգամ արտաքին գործերի նախկին նախարար, Աժ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Վարդան Օսկանյանը, որն արտահերթ նիստում ասում էր, որ խորհրդարանը պետք է բացատրություն պահանջի կառավարությունից, թե ինչպես է ստացվել, որ իշխանությունը ոչինչ չի արել հանցագործի արտահանձնումը կանխելու համար՝ այն դեպքում, երբ հունգարահայ համայնքը 15 օր առաջ ահազանգել է այդ մասին, երեկ հրաժարվեց խոսել «հաղթանակի» բանկետի մասին, ընդամենն ասաց, որ «պրիվատ» միջոցառում էր:

ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանն էլ պատասխանեց, թե ոչինչ չի կարող ասել բանկետի կապակցությամբ և հավելեց, որ կիրակի օր էր, գուցե նախարարն իր անձնական ժամանակն այդ կերպ է տնօրինել: Ու այդպես էլ որևէ պարզաբանում չհնչեց` ԱԳ նախարարի մասնակցությամբ կազմակերպված բանկետում «հերթական դիվանագիտական հաղթանա՞կն» էր նշվում, թե՞ պարզապես Նալբանդյանի և արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամների մերձեցման երեկո էր կազմակերպվել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում