Եվրասիայի ամենաերկար գետն անսպասելիորեն կարմրել է, պաշտոնական աղբյուրները նշում են, որ պատճառն անհայտ է:
Յանցզինը, որ Չինաստանի և առհասարակ Եվրասիայի ամենաերկար գետն է, սկսել է կարմիր գույն ձեռք բերել, մի քանի օր առաջ Չունցին բնակավայրի մոտ, որտեղ միավորվում է Ցզյալինցզյան գետի հետ:
Գետի փոխված գույնը հետաքրքրել է նաև բնակիչներին, ովքեր սկսել են շշերով հավաքել այդ կարմիր ջուրը:
Իշխանությունները հայտարարել են, որ հետաքննություն են սկսելու պատճառը հասկանալու համար:
Բնակիչները կարծում են, որ դրա պատճառ կարող է լինել տարածքում գործող գորածարանը, սակայն շրջակա միջավայրի պաշտապանները հայտնում են, որ պատճառն ավազն է:









































