Իտալիայում շարժում է սկսվել Լեոնարդո դա Վինչիի «Մոնա Լիզան» Ֆրանսիայից Ֆլորենցիա վերադարձնելու համար, որն այնտեղ գտնվում է արդեն 5 հարյուր տարի: Այս մասին հաղորդում է իտալական ANSA գործակալությունը:
«Մոնա Լիզան», որը հայտնի է նաև որպես «Ջոկոնդա», մոտ 2 դար պահվում է Լուվրի թանգարանում:
Իտալիայի պատմական և մշակությաին ժառանգության հարցերով ազգային հանձնաժողովը ղեկավարում է նկարը վերադարձնելու շարժումը. Հանձնաժողովի կողմից կազմված միջնորդագրի տակ ստորեգրել է 150 հազար մարդ:
Հանձնաժողովի ղեկավար Սիլվանո Վինչետին գործակալությանը պատմել է, որ Ֆրանսիայի մշակույթի նոր նախարար Օրելի Ֆիլիպետիին հանդիպելու խնդրանք- հարցում է ուղարկել, որպեսզի քննարկեն գաղափարը:
Նա վստահ է, որ իտալական ծագում ունենալով՝ նա ոչ միայն չի մերժի հանդիպել, այլ նաև կհասկանա մոտիվները, որով առաջնորդվում է հանձնաժողովը`ցանկանալով վերադարձնել նկարը:
Լեոնարդոն կտավը նկարել է 1503-1505 թվականներին, իսկ 1516-ին, մահվանից երեք տարի առաջ, նկարիչը նկարը տարել է Ֆրանսիա:








































