Գերմանիայի նախկին կանցլեր Գելմուտ Կոլը փետրվարին վիրահատության է ենթարկվել, որի արդյունքում փոխել են նրա սրտի փականը: Չնայած վիրահատությունը տեղի էր ունեցել դեռ փետրվարին, դրա մասին հայտնել են միայն հիմա:
«Սրտի հետ կապված խնդիրների պատճառով նա դուրս էր մնացել հասարակական կյանքից: Սակայն այժմ նա համեմատաբար լավ է»,-հայտարարել է Կոլի օգնական Մարիոն Շելերը, ում խոսքերը մեջբերում են համացանցային ԶԼՄ-ները:
Շելլերի խոսքերով՝ բուժումը 82-ամյա Կոլիի համար օգտակար է եղել, և ներկա պահին նա աշխատում է երկու գրքերի վրա:
Կոլը Գերմանիայի կանցլեր է եղել 16 տարի`1982-1998 թվականներին:








































