ԱՄՆ-ում հայտարարել են աշխարհի ամենատարածված սոցկայքի` Facebook-ի ամենատարեց օգտատիրոջ անունը,- փոխանցում է ИТАР-ТАСС-ը: Դա 101-ամյա ամերիկուհի Ֆլորենս Դեթլորն է: Երեքշաբթի նրան ցույց են տվել ընկերության` Կալիֆոռնիայի նահանգի Մենլո-Պարկում գտնվող շտաբ-բնակարանը: Նաև նրա համար հանդիսավոր ընդունելություն են կազմակերպել սոցցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգի մոտ:
Հետաքրքիր է, որ Ֆլորենսը կայքում գրանցվել է ընդամենը 3 տարի առաջ` 2009-ի օգոստոսին:
Ընկերությունը տեսնելուց հետո Դեթլորը լուսանկարվել է ընկերության առաջին դեմքերի` Ցուկերբերգի և նրա օգնական Շերիլ Սենդբերգի հետ:









































