Հերթական Օլիմպիադայում չինացի մարզիկները ցույց տվեցին, որ նպատակ ունեն դառնալ բացարձակ հաղթողներ:
Ամեն անգամ ամերիկացիները ինչ-որ հարցում հաջողակ են լինում: Առաջադիմությունը, սակայն, ակնհայտ է: Չինաստանն ունի բոլոր հնարավորությունները` 2014 թ. Օլիմպիադայում դառնալու բացառիկ առաջատար և՛ ընդհանուր թվով մեդալների, և՛ ոսկե մեդալների քանակով:
Չինացիները վերջին ռեկորդը սահմանել են 2008 թ. Օլիմպիադայում, որը տեղի ունեցավ նրանց հայրենիքում` 51 ոսկե մեդալ:
Հաշվի առնելով վերջին օլիմպիադաներում նկատվող առաջընթացը և կանխատեսելով Սոչիի Օլիմպիադայի արդյունքները, Hilton հյուրանոցների ցանցը թողարկել է սեփական դիզայներական նախագիծ` նվիրված չինացիների սպորտային հաջողություններին:
Նախագծին կարելի է միանալ` դառնալով աշխարհի 23 երկրում 70 հյուրանոց ընդգրկող Hilton Huanying ծրագրին: Այդ հյուրանոցների բնակիչները որպես նվեր կստանան օլիմպիական խաղերում հաջողություններ արձանագրած չինացիներին նվիրված հողաթափեր, որոնք թողարկվել են սահմանափակ քանակությամբ: Դրանք ձևավորված են ավանդական չինական ոճով:
Չնայած այս հողաթափերի քանակը սահմանափակ է, այնուամենայնիվ, նրանք, ովքեր որպես նվեր չեն ստանա դրանք, կարող են համացանցի միջոցով պատվիրել. գինը 28 դոլար է:








































