Sunday, 26 07 2026
17:45
Գուտերեշը ողջունել է Սիրիայի առաջընթացն անցումային փուլում
17:30
Հայկ Մարտիրոսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը կիսել են 1-2-րդ հորիզոնականները Dole Open 2026 շախմատի մրցաշարում
17:15
Իրանն ու ԱՄՆ-ն դադարեցրել են փոխադարձ հարվածները
Շնորհավորում եմ մեր հրաձգության հավաքականին. Ժաննա Անդրեասյան
Նեթանյահուն կմեկնի ԱՄՆ
16:15
Բեռլինում ԼԳԲՏ փրայդի ժամանակ ավտոմեքենան մխրճվել է մարդկանց բազմության մեջ, կա զոհ և տասնյակ տուժածներ
Վթարային ջրանջատում Երևանի Նոր Նորք վարչական շրջանում հուլիսի 26-ին
15:45
Թրամփը հետաձգել է Իրանի նկատմամբ ռազմական ճնշումը կտրուկ ուժեղացնելու ծրագիրը. NYT
Հուլիսի 26-31-ը Արարատյան դաշտում և Երևանում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռներում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
15:15
Ռումինիան բողոք կներկայացնի ՌԴ-ին
Տոկաևի «ձեռնալվան» Պուտինին «կտանի՞ Ստամբուլ»
14:45
Հորմուզի նեղուց. Իրանն ու Օմանը բանակցում են
14:30
Հայ հրաձիգները՝ աշխարհի առաջնության մեդալային առաջատար
Քաղաքաշինության կոմիտեի նախագահը շնորհավորել և աշխատանքի առաջարկ է արել ՃՇՀԱՀ շրջանավարտներին
Վարչապետը Գոշավանքում մասնակցել է սուրբ պատարագի
Վթարային ջրանջատում Սյունիքի մարզի Բռնակոթ գյուղում
Հայաստանն ու Իրանը քննարկել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցումը
Լարսը բաց է
Կրակոցներ՝ Արարատի մարզում
12:45
3,2 մագնիտուդով երկրաշարժ՝ Կասպից ծովում
12:30
Հայ ըմբիշները Բաքվում են
12:15
Էլբրուսում երկու ալպինիստ է զոհվել
Ավտովթար՝ Սևան-Մարտունի ճանապարհին․ կան վիրավորներ
11:45
ՌԴ-ն գիշերը հարվածներ է հասցրել Կիևի ուղղությամբ
Նոր Խարբերդում քննարկվել են բնակիչների բարձրացրած խնդիրների լուծումները
11:15
2026 թ. օգոստոսին կգրանցվեն տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները. Լևոն Ազիզյան
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է ԻԻՀ էներգետիկայի նախարար Աբբաս Ալիաբադիի հետ
Տեղումներ չեն սպասվում
Սուրեն Պապիկյանի հրամանով 2025/2 զորակոչի պարտադիր ժամկետային զինծառայողներին հատկացվել է լրացուցիչ արձակուրդ
Տնտեսությունում հայտնվեցինք նույն իրավիճակում, ինչ 22-ին անվտանգային

Մեւլութ Չավուշօղլուն հիշեցրել է, որ ԼՂ հարցով հիմնականում զբաղվում է ԵԱՀԿ ՄԽ–ն

Հոկտեմբերի 28-ին ելույթ ունենալով Եվրոպայի խորհրդի տեղական եւ տարածաշրջանային իշխանությունների համաժողովի 19-րդ նստաշրջանում՝ ԵԽԽՎ նախագահ Մեւլութ Չավուշօղլուն պատասխանել է պատվիրակությունների անդամների հարցերին։
Ինչպես փոխանցում են ադրբեջանական գործակալությունները` Ադրբեջանի պատվիրակության անդամ Աբուլֆազ Բաբաեւը Մեւլութ Չավուշօղլուին հարց է ուղղել, թե ինչ ներդրում կարող է ունենալ ԵԽ տեղական եւ տարածաշրջանային իշխանությունների համաժողովը ԼՂ հակամարտության կարգավորման հարցում։ ԵԽԽՎ նախագահն իր հերթին հայտարարել է, թե կազմակերպության դերը վարվող բանակցություններին, դիվանագետներին աջակցելն է, հատկապես երկու երկրների ԵԽԽՎ պատվիրակությունների մակարդակով երկխոսության զարգացումն է։ «Բնական է, այդ տեսակ հարցերը մեր կազմակերպության հիմնական գործառույթը չեն։ Սակայն, չնայած դրան, մենք կարող ենք աջակցել երկու երկրների պատվիրակությունների բանակցություններին։ Ինչպես հայտնի է, 2005թ. ԵԽԽՎ-ն ԼՂ հակամարտության վերաբերյալ հատուկ բանաձև էր ընդունել, որի համաձայն` ԵԽԽՎ Բյուրոյին առաջարկվել է ԼՂ վերաբերյալ հատուկ հանձնաժողով ստեղծել։ Այդ գործով հիմնականում զբաղվում է ԵԱՀԿ ՄԽ-ն, եւ մենք, բնականաբար, չենք կարող խառնվել այդ հարցին։ Հակամարտության կարգավորմանն օգնելու համար մեր նպատակն է սոսկ խթանել երկխոսությունը երկու կողմերի պատվիրակությունների միջեւ։ Մենք մեծ ուշադրություն ենք դարձնում այդ հակամարտության ժամանակ առաջացած հումանիտար հարցերին։ Ռուս-վրացական պատերազմից հետո անմեղ տուժածների կյանքի բարելավման նպատակով մենք ԵԽԽՎ-ում այդպիսի հանդիպումներ անցկացրինք նաեւ այդ երկրների պատվիրակությունների միջեւ։ Ինչ վերաբերում է ԼՂ հակամարտությանը, մեր գործունեությունը մենք հիմնականում կառուցում ենք անհայտ կորածների, փախստականների եւ բռնի տեղահանվածների խնդիրների հիման վրա։ Համաժողովը նույնպես կարող է զբաղվել այդ գործով, եւ ես կարծում եմ, որ լինելով ԵԽ հիմնական կազամակերպությունը՝ նա պետք է դրանով զբաղվի»,- ասել է Մեւլութ Չավուշօղլուն։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում