Համացանցում հայտնվել է Դենիել Դեյ-Լյուիսի առաջին պաշտոնական լուսանկարը ԱՄՆ նախագահ Աբրահամ Լինկոլնի դերում:
Դեյ-Լյուիսը նախագահի դերը կատարում է «Լինկոլն» կենսագրական ֆիլմում, որի նկարահանմամբ զբաղվում է Սթիվեն Սպիլբերգը: Ֆիլմում նկարահանվում են նաև Ջոզեֆ Գորդոն-Լևիտը, Թոմի Լի Ջոնսը, Ջեքի Էրլ Հեյլին և Սալի Ֆիլդը: Սցենարի հիմքում Դորիս Քյորնս Գուդվինի «Հակառակորդների թիմ. Աբրահամ Լինկոլնի քաղաքական հանճարը» (Team of Rivals: The Political Genius of Abraham Lincoln) գիրքն է, որը տպագրվել է 2005-ին:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Սպիլբերգը Լինկոլնի մասին պատմող ֆիլմը մտադիր է վարձույթի հանել ԱՄՆ-ի նախագահի ընտրություններից հետո, որպեսզի դիտողները ֆիլմը չընդունեն քաղաքական համատեքստում: Ընտրությունները տեղի կունենան 2012-ի նոյեմբերի 6-ին: Ֆիլմը վարձույթի կտրվի նոյեմբերի 9-ից:








































