Կանարյան կղզիներում բռնկված հրդեհների հետևանքով 4 հազար հա հող է վնասվել: Այս մասին տեղեկացնում է lenta.ru-ն՝ վկայակոչելով BBC News-ին: Հրդեհը վնասել է Garajonay ազգային պարկի մի հատվածը:
Վարկածներից մեկի համաձայն՝ Garajonay պարկում օգոստոսի 4-ին սկսված հրդեհի պատճառները բնական չեն եղել: Հրդեհը հնարավոր է եղել մարել օգոստոսի 7-ին: Պարկի մոտակայքում գտնվող բնակավայրերից մեկն ամբողջությամբ այրվել է: Ժամանակին կատարված տարհանման շնորհիվ զոհեր չեն եղել:
Այդուհանդերձ, Իսպանիայում տեղի ունեցած հրդեհների պատճառով մի քանի մարդ է մահացել:








































