Ֆրանսիան Եվրամիության անդամ երկրների շարքում ամենապահանջվածն է ապաստան փնտրողների համար:
Ըստ Եվրամիության հետազոտության` 2012-ի առաջին եռամսյակի տվյալներով` Ֆրանսիան ապաստան տրամադրելու 14 845 դիմում է ստացել: Երկրորդ տեղում Գերմանիան է (14 285): Նշված երկրներին հետևում են Շվեդիան (7565), Բելգիան (7330) և Մեծ Բրիտանիան (6385):
Ամենաքիչ դիմում (15) ստացել է Էստոնիան: Սլովենիան (50), Լատվիան (65) և Լիտվան ևս այս շարքում են:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվել էր, որ ՌԴ քաղաքացիները երկրորդ տեղում են հայտնվել անցյալ տարի Եվրամիության անդամ երկրներին նման խնդրանքով դիմելու թվով:
ԶԼՄ-ների հաղորդմամբ` Եվրամիության տվյալներով, ԵՄ-ում ապաստան գտնելու խնդրանքով դիմել է 18 000 ռուս, նաև` աֆղաններ (ընդհանուր թվի 9%-ը):
Ցուցակում նրանց հաջորդում են Պակիստանը և Իրաքը` ավելի քան 15 000, Սերբիան` մոտ 14 000:








































