«Լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ ուրբաթ օրը Գեղարքունիքի փոխմարզպետ, ՀՀԿ-ական Արտյուշ Ղուկասյանն աշխատանքից ազատվել է»,- գրում է «Ժողովուրդ»-ը և հավելում.
«Ըստ լուրերի՝ նրա աշխատանքից դժգոհ են եղել, քանի որ նա հատկապես վերջին տարիներին զբաղված է եղել միայն իր բիզնեսի ընդլայնմամբ: Սակայն պաշտոնական տեղեկության համաձայն՝ ՀՀ վարչապետը, ղեկավարվելով ՀՀ նախագահի 1997թ. մայիսի 6-ի հրամանագրի 1.7-րդ կետով, Ա. Ղուկասյանին ազատել է ՀՀ Գեղարքունիքի մարզպետի տեղակալի պաշտոնից իր դիմումի համաձայն»:
Երեկ «ժողովուրդ»-ին չի հաջողվել Ղուկասյանից պարզել, թե ինչու է ազատման դիմում գրել: Նա այս օրերին արձակուրդի մեջ է:
«Հավելենք, որ Ղուկասյանն իր մտերմիկ շրջապատում ասել է, թե իրեն տանելու են «ավելի լավ գործի»: Ի դեպ, նրա տանիքը ՀՀԿ-ում համարվում է Աժ նախագահ Հովիկ Աբրահամյանը»:








































