Friday, 29 03 2024
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ

Իսկական Մեծերը` երկրի անկախության մասին

1991թ. սեպտեմբերի 21-ին նախորդած այս կարծիքների-տեսակետների-դիրքորոշումների պատառիկների հրապարակումը մեկ նպատակ ունի` վերհիշեցնել այն օրերի ոգին…

Ամենայն Հայոց Հայրապետ Վազգեն Ա Վեհափառի կոչը

Կամոքն Աստծոյ և մեր ազատատենչ ազգի, յառաջիկայ Սեպտեմբերի 21-ին, մեր նորածին հանրապետութեան քաղաքացիները պիտի պատասխանեն անկախութեան հրաւէրին, միաձայն ու բարձրաձայն յայտարարելով` Այո:

Հրանտ Մաթևոսյան

Անկախությունը հանրապետություն ընկած պատուհաս չէ` որ ամենքիս ու ամեն ինչ տակնուվրայեր և Հայոց աշխարհով անցնող փրկիչ չէ` որ փեշերից կախվելով խնդրեինք չանցնել, կուռք դարձնեինք ու պաղատանքի ծնկեինք: Անկախությունը հանրապետության բոլոր ուստրերի ու դուստրերի ամենօրյա, ամենժամյա` համարիր ճորտական աշխատանքն է, հենց որն էլ մեզ բոլորիս տեր կկարգի միմյանց ու այս երկրին, որն արդեն ոչ ոքի չենք զիջի:

Աղասի Այվազյան

Մարդկության մեծ մասին հատուկ է անհատի ստորադասության բարդույթը, բայց կա մի ազգ (մենք), որ տառապում է ազգային ստորադասության բարդույթով: Եզակիական պարադոքսալ մի վիճակ, երբ առանձին-առանձին, յուրաքանչյուր հայ իրեն զգալով որպես բարձրագույն իսկություն, ի բնե, դրսևորելով իր կամքի գերակայությունը, բոլոր ժամանակներում իր շնորհներով մրցության մեջ մտնելով աշխարհի տարբեր ժողովուրդների անհատների հետ, ունենալով պատմության ընթացքը կարգավորելու սեփական առաքելության ներշնչանքը, իր հավաքական դրսևորույթի մեջ անվստահ է: Անբացատրելի մի երևույթ, միստիկական մի հարց, որը չի կարող բացապարզվել նույնիսկ մեր այսահար պատմության երկարաձիգ ու վայրիվերո ընթացքով: Եվ այժմ անկախության նկատմամբ մեր Այո-ն, իմ խորին համոզմամբ, փոփոխության առաջին փուլը կարող է հանդիսանալ ազգային մեր կազմախոսության մեջ:

Գոհար Գասպարյան

Այո-ն մենք ըսինք այն ժամանակ, երբ եկանք հայրենիք: Եվ Այո պտի ըսինք միշտ, որովհետևանկախության երջանկաբեր էությունը մենք միշտ երազած ենք ևայնտեղ, ևայստեղ: Եվ մեր սերունդը, որ աշխարհներ ու ճամփաներ տեսած է, գիտե, ի վերջո, ինչ բան է անկախության գրավականը: Իսկ գրավականը մեկն է. այստեղ պետք է բոլորս միասին ըլլանք, հայ ըլլանք ևհասկանանք, որ մեր փրկությունը` մեր միասնականության մեջ է: Պետք է գիտնանք, որ ամսու 21-ին համերաշխաբար մեր հատագա երջանկության առաջին, բայց կարևորագույն քայլը պիտի ընենք: Ուրեմն` անկախությանը` Այո:

Օհան Դուրյան

Պարզ բան է` միայն Այո կարող ենք ասել, ուրիշ քվե տալ չեմ պատկերացնում: Դա միակ ճանապարհն է: Ամբողջ հայության ցանկությունը և Հայաստանում, և արտասահմանում` նույնն է: Ամենքս միասին պիտի Այո ասենք:

Տաթևիկ Սազանդարյան

Իմաստավորված կյանքիս մեծագույն մասը նվիրել եմ ինձ ծնող և սնող ժողովրդին նվիրումով ծառայելուն: Այդ երկար և ձիգ տարիներին եղել են և տխրության ու ուրախության, և հաջողությունների ու անհաջողությունների բազմաթիվ պահեր: Այդ ընթացքում ինձ հետ միշտ կրել եմ հայ ժողովրդին վերծանման վերելքի ճանապարհին տեսնելու փափագը: Եվ այսօր երջանիկ եմ, որ կյանքիս հասունացած տարիներին ինձ բախտ է վիճակվել իմ Այո-ն խառնելով հարազատ ժողովրդիս Այո-ին, վկայակոչել Հայաստանի անկախությունն ու ազատությունը:

Հովհաննես Չեքիջյան

Մենք միահամուռ կերպով մեր առջև դրել ենք հստակ նպատակ` կերտել ինքնուրույն պետականություն: Ու չեմ կարծում, թե հայ ժողովուրդը սեպտեմբերի 21-ին դույզն ինչ կտատանվի իր Այո-ն ասելիս:

Ղազարոս Սարյան

Սեպտեմբերի 21-ին կայանալիք անկախության հանրաքվեն իրավամբ պատմական իրադարձություն է հայ ժողովրդի կյանքում: Համոզված եմ, որ այդ օրը յուրաքանչյուր հայորդի բացառապես Այո կասի` հաստատելով ազատ և ինքնուրույն ապրելու իր կամքը:

Մարո Մարգարյան

Սեպտեմբերի 21-ին ասվելիք Այո-ն մեր ժողովրդի դարավոր փափագն է և բխում է նրա գիտակցված էությունից:

Էդվարդ Միրզոյան

Չեմ պատկերացնում մի հայ, որը դեմ կարող է լինել ազատ, անկախ, ինքնիշխան Հայաստանին, և իմ դիրքորոշումն էլ այս հարցում միանշանակ է:

Համո Սահյան

Էն ո՞ր ոչուփուչը վեր կկենա ու Ոչ կասի իր արյան շրջանառությանը, իր աչքի լույսին, իր արդար հացին, իր պետականության հիմքերին, իր թոռների ու թոռնթոռների մարդավայել կյանքին:
Այո…այս երեք տառերն այսօր իմաստավորում են մեր ազգի երեք հազար տարվա ոգորումներն ու որոնումները:

Վարագ Առաքելյան

Ես արցունքներս չէի կարողանում զսպել, երբ Հայաստանը հայտարարեց Լիտվայի, Լատվիայի, Էստոնիայի և Վրաստանի անկախության ճանաչումը: Հուզմունքով ու սրտի դողով սպասում եմ այն օրվան, երբ աշխարհի որևէ պետություն առաջինը կճանաչի մեր անկախությունը: Երջանիկ եմ, որ 70-ամյա տառապանքներից հետո արժանանալու եմ այդ օրվան:
Թող Աստված օրհնի մեր ժողովրդին, իսկ մենք փառք տանք Աստծուն, որ մեզ արժանացրեց 700 տարվա մեր կիզող տենչանքի իրականացմանը: Անկախությունը մեր հանապազօրյա հացն է, մեր հայրենիքի միավորման միակ գրավականը:

Հակոբ Հակոբյան

Ճիշտն ըսելով` ես արդեն առաջին օրը գնացել եմ մեր տեղամասը և անկախության համար ասել եմ Այո-ս:
Գրեթե 30 տարի առաջ եկա Սովետական Հայաստան և… տեսա, որ ժողովուրդս ապրում է ատելի բռնապետության մեջ: Անկախության իմ երազը պատկերանում էր սովետական վարչակարգի կործանումով:
Այսօր, փառք Աստծո, ազատվեցինք: Մեր ժողովրդի մասնակցությամբ կործանվեց այդ վարչակարգը: Ես արդեն ինձ հոգեպես ազատ և անկախ եմ զգում:

Տիգրան Մանսուրյան

Հազիվ էր մեր դարավոր երազանքն իրականանում, և հայոց պետականության լույսը վառվել էր մեր տանը` էլի մարեց:
Ազգովին մութի մեջ նստած, պատմական որոշում կայացնելու վճռի դեմ-հանդիման, ինքներս մեզ հարցնում ենք` հայոց պետականության լույսը վառե՞նք, թե՞ մութի մեջ նստենք դարձյալ: Սա հա՞րց է:
Վառենք մեր տան լույսերը ու պարզ տեսնենք, թե ինչ ենք անելու: …Որովհետև մեր պատմության մութի մեջ խարխափող էջերն ենք լուսավորելու, լուսավորելու ենք գելի բերանն ընկած ու մութի մեջ կորած մեր ոստանները, լճերը, լեռները: Այս մի բուռ ապրողներովս մենք լուսավորելու ենք մեր հայրերի երազանքը, ու մեր մեծերը, նախնիները մեզ չնչին առիթ անգամ չեն տվել լույսից ամաչելու, վախենալու:
Մեր նախնիների արժանի ժառանգներն ենք, և իհարկե, արժանի ենք հայոց պետականության լույսի մեջ ապրելու:
Այո:

Խորեն Աբրահամյան

…Մենք նախևառաջ պետք է հաստատենք Իբսենի այն ճշմարտությունը, որ նա ասում է «Ժողովրդի թշնամին» պիեսի հերոսի բերանով. «Ուժեղը նա է, ով չի վախենում մենակ մնալուց»: Այո-ն ասելով` մենք առաջին հերթին հույսներս պետք է դնենք մեզ վրա, և այդ Այո-ն կկայանա այնքանով, որքանով պատրաստ կլինենք գոյատևելու, աշխատելու, զոհողությունների ու մաքառումների:

Վիկտոր Համբարձումյան

Ոչ մի կասկած չունեմ, որ սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը կարտահայտի իր վաղուց հասունացած կարծիքն ու վճռականությունը` ասելով Այո:
Երևի պատմության ընթացքում ոչ մի այլ խնդրի նկատմամբ մեր ժողովուրդն այդ չափով միասնական ու միաձուլ չի եղել տրամադրված: Բոլորս գիտենք, որ անկախ կյանքի ճանապարհին կարող են լինել դժվարություններ: Բայց համոզված եմ, որ մեր միասնականության ուժով դրանք կհաղթահարվեն: Առանց տատանվելու և միասնաբար մոտենանք քվեատուփերին և ասենք` Այո:
Ցանկանում եմ մեր ժողովրդին միասնություն, միասնություն և վերստին` միասնություն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում