Tuesday, 28 07 2026
ԱՄՆ-ը և Վրաստանը համաձայնության չեն եկել․ Վաշինգտոնը հիշեցնում է խոսքի ազատության կարևորությունը
ՄԻՊ ներկայացուցիչները մշտադիտարկման չհայտարարված այց են իրականացրել ՀՀ ՆԳՆ ոստիկանության բաժինների ՁՊՎ-ներ ու դատարանների խցեր
Իրենց դիպլոմներն են ստացել Ռուս-Հայկական համալսարանի շրջանավարտները
14:10
Պենտագոնը սկսել է վերանայել Եվրոպայում գտնվող ամերիկյան զորակազմի հարցը
Պետգույքի կոմիտեն էլեկտրոնային աճուրդով օտարման է ներկայացրել 34 անշարժ գույք
ՌԴ ԱԳ փոխնախարարն Ասիայում ՆԱՏՕ-ի նմանօրինակի ստեղծման կոչերն անհեռանկարային է անվանել
Արարատի մարզի որոշ հասցեներում գազանջատում է
13:30
Ավստրիան քննարկում է պարտադիր զինծառայության ժամկետը երկարացնելու հնարավորությունը
Նոր խաղահրապարակ՝ Էրեբունի վարչական շրջանում
13:10
Ալիևն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցել
Բացահայտվել է 600 մլն դրամի չհայտարարված շրջանառություն
12:50
Հզոր երկրաշարժ՝ Ճապոնիայի Կյուսյու տարածաշրջանում
Մեկնարկել են զինվորական երդման արարողությունները, նորակոչիկներին հատկացվում է երկօրյա արձակուրդ․ Պապիկյան
12:30
Սի Ծինփինը Սլովակիային կոչ է արել կառուցողական դեր կատարել Չինաստան-ԵՄ հարաբերություններում
250 հազարից մինչև 8 միլիոն․ որքան արժեն մեծ պահանջարկ ունեցող համարանիշերը
12:10
Ֆրանսիայում անտառային հրդեհներն ամենաուժգինն են երկրորդ համաշխարհայինից ի վեր
Պուտինը Հայաստանի ընդդիմությանը «հանձնարարեց» հանրաքվե նախաձեռնել
11:50
Ֆինլանդիան փակել է օդային և ծովային տարածքի մի մասը՝ ԱԹՍ-ների սպառնալիքի պատճառով
11:40
Ըմբշամարտի Մ-17 տարեկանների ԱԱ-ում Հայաստանն այսօր 5 մասնակից ունի
Մոսկվայի վրա իրականացվել է վերջին երկու տարվա ընթացքում ամենախոշորներ հարձակումներից մեկը
11:20
Արարատում Ucom-ի սպասարկման կենտրոնը վերաբացվեց Շահումյան 24/2 հասցեում
11:10
Հայէկոնոմբանկը ժամկետից շուտ ավարտել է դոլարային պարտատոմսերի տեղաբաշխումը
Հայկ Կոնջորյանի եղբորը ծեծի ենթարկելու դեպքով 5 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում
10:50
Ամերիկացիների միայն մեկ երրորդն է կողմ Իրանի դեմ պատերազմին
Սպասվում է առանց տեղումների եղանակ
10:30
Նեթանյահուի և Թրամփի հարաբերությունները լարվել են
Կենտրոն վարչական շրջանի որոշ հասցեներում գազ չի լինի
Ուկրաինական ԱԹՍ-ները չեն կարողացել խոցել Պոդոլսկում Wildberries-ի լոգիստիկ համալիրը
Հայաստան-Թուրքիա փակ սահմանն ավելի սուր է զգացվում Ռուսաստանի սահմանափակումների պատճառով
09:50
Թրամփը կհանդիպի Զելենսկու ու Նեթանյահուի հետ

Ես ձեր մերկությունը լավ եմ տեսել և չեմ գայթակղվել. Գալուստ Սահակյան

ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանին բարկացրել են ընդդիմադիրների կողմից հնչող արտահայտությունները, նա ստիպված դեկտեմբերի 20-ին ԱԺ արտահերթ նիստում ասաց. «Ընդդիմություն նշանակում է սուրբ, Աստծո կողմից տրված շնորհ, և միակ ճշմարտությունը թաքնված է այդտեղ: Ես գիտեմ, որ լեզուն ոսկոր չունի, Աստված այդպես է մարդուն արարել, բայց Աստված մարդուն նաև ուղեղ է տվել: Մեր ժամանակները ծնել են նաև Փանջունիներ, դավաճաններ, չգիտեմինչեր: Դու ընդամենը կարողանում ես ծանրաձողի մոտենալ, հարյուր կիլոյի խոսք ես ասում, մեկ էլ տեսնում ես՝ հիստերիայի մեջ: Էս հիվանդանոց չի, ես էլ հոգեբույժ չեմ, չպատասխանեցինք, սրանց թվաց՝ չենք խոսելու: Մի բառը բավական է, որ փոշիանաք, խոսքը ապտակ չի»:

Անդրադառնալով «Հայռուսգազարդ»-ի բաժնետոմսերի խնդրին՝ ՀՀԿ խմբակցության ղեկավարը շեշտեց. «Ընդամենը վաճառքի խնդիր է, մեր բաժնեմասը վաճառում ենք ՌԴ-ին, մինչդեռ քննարկումներ են ընթանում՝ պարտք ենք-պարտք չենք, քանիսով ենք վաճառում, ինչպես պիտի լինի:Դրա համար ամեն ինչ օրենքով են անում: Ասում են հապշտապ է քննարկվում, սակայն երկու ամիս է՝ իրենք «ծուղրուղու են անում» վաճառքի մասին, էլ ի՞նչ հապշտապ:

Էստեղ էթիկայի հանձնաժողովի խնդիր էլ չկա, ելույթներ կան, որ հոգեբուժարանի խնդիր են, ես չեմ վախեցնում՝ չափերդ ճանաչեք, հլա ձեր ուժը նայեք, ձեր տվայտանքները նայեք: Եկել, իշխանությունից խռովում եք: Չեք ուզում, մի քվեարկեք, հլա նայեք սրանց խելքին՝ կա, թե չկա, էդ էլ հարց է: Ժամանակին Ղարաբաղ էիք ծախում, այսօր մեզ եք դավաճաններ ասում: Սա մեր էներգետիկ զորացման աղբյուրն է, մենք անվտանգ ենք դառնում, էդ «բարեկամ երկիր» հասկացողությունը մի քիչ լիրիկական հասկացողություն է, դու տարածաշրջանի ամենաէժան գազն ես ստանում: Հլը դու քո ճիվաղային արտաքինով մտածի՝ էս անկախությունը օդից չի եկել է՜: Արդեն էն հայկական կաղապարային իրավիճակներն են»:

Սահակյանը նաև նկատեց, որ երբ երկու-երեք հոգի քաղաքացիական նախաձեռնողներ են տեսնում, տասնհինգ դրոշով կանգնում են, ասում են՝ սրանք մեր մարդիկ են: Նա խորհուրդ տվեց չխաբել ժողովրդին, որն այսօր գազ պիտի ստանա: ՀՀԿ անդամը նկատեց, որ ընդդիմադիրների ասելով՝ այդ գազը թանկ է, ինքն էլ ասում է՝ տարածաշրջանի ամենաէժան գազն է: Սահակյանը խորհուրդ տվեց մտածել նրանց, ովքեր 37 տոկոս ձայներ ստանալով՝ խաբեցին ժողովրդին: «Ես ձեր մերկությունը լավ եմ տեսել և երբեք չեմ գայթակղվել»,- ասաց նա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում