Այսօր Էջմիածնում «Ազատ քաղաքացի բաց ինստիտուտ» ՀԿ-ն կազմակերպել է հանրահավաք՝ պահանջելու Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանի՝ ԵԿՄ վարչության նախագահ, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մանվել Գրիգորյանի որդու հրաժարականը և նշանակել Էջմիածնի քաղաքապետի արտահերթ ընտրություններ։
Հանրահավաքին մասնակցում էր նաև Էջմիածինցի հայտնի հեղինակություն Արթուր Ասատրյանը (Դոն պիպոն): «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում վերջինս նշեց, որ ինքը հանրահավաքին մասնակցում է զուտ էջմիածնեցիների կողքը լինելու համար և վստահեցրեց, որ քաղաքապետի իր թեկնածուն չունի․ «Իսկականից ուզում եմ Էջմիածնում արդարություն լինի․ պարտականություն ունեմ մորս աղոթքների դիմաց»: