Monday, 27 07 2026
Ոչ մի ՆԱՏՕ֊ի ստանդարտ բանակը բանակ չի դարձնի, եթե արմատախիլ չարվեն սովետա֊գողական բարքերը
09:50
Ֆրանսիայում և Իսպանիայում անտառային հրդեհները շարունակում են մոլեգնել
09:30
Իրանը կկասեցնի հարվածները, քանի դեռ ԱՄՆ-ի հարձակումները դադարեցված են. Reuters
Նվազել են հրազենի գործադրմամբ կատարված հանցագործությունները․ ՆԳ նախարարն ամփոփել է առաջին կիսամյակի աշխատանքը Կոտայքում
09:10
Մեկ զոհ, 29 վիրավոր. Բեռլինում շքերթի վրա հարձակվողը սպանվել է
Կնասպանության դեպքերն ավելացել են. ազդարարող քաղաքացին դարդ է պետության համար
08:50
Հրաձգություն փառատոնի ժամանակ. կա երկու զոհ, հինգ վիրավոր
«Սա մի հարթակ է, որտեղ ծնվում են նոր գաղափարներ». Մխիթար Հայրապետյանը ողջունել է «Seaside Startup Summit Armenia 2026»-ի մասնակիցներին
Տեղումներ չեն սպասվում
Վանաձորի որոշ հասցեներում գազամատակարարման ընդհատումներ կլինեն
Ուրուգվայում ՀՀ դեսպանը ներկայացրել է միջազգային զբոսաշրջային շուկայում Հայաստանի՝ որպես գրավիչ զբոսաշրջային ուղղության դիրքավորման հաջողությունները
Ստեփանակերտի պսևդո-քաղէլիտան իր «սև գործն արել» է և պետք է հեռանա
Լարսը բաց է
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Գերմանիա՞, թե՞ Ֆրանսիա
3 զոհ, 4 տուժած․ ՆԳՆ-ն՝ ավտովթար-հրդեհից մանրամասներ է հայտնել
ՏԿԵ նախարարն այցելել է «Թեհրան-հյուսիս» ճանապարհի կառավարման կենտրոն
Ավտովթար-հրդեհ՝ Արարատի մարզում․ հայտնաբերվել են մոխրացած դիեր
20:00
Իրանի նախաձեռնությամբ տեղի է ունեցել Լավրով-Արաղչի հեռախոսազրույց
Ավանում և Դավթաշենում ապօրինի առևտրի դեմ միջոցառումներ են իրականացվել
Սևանում բախվել են մոտորանավակներ
Լուսաձայնային ատրճանակից իր տանն օդ կրակած անձը ձերբակալվել է
ՀՀ ՏԿԵ նախարարն այցելել է Թեհրանի Միլադ աշտարակ
Կանանց գումարտակի շարքերը համալրել է Անի Մինասյանը՝ անցնելով 6-ամսյա ժամկետային զինծառայության
Դավիթ Խուդաթյանն այցելել է «Թեհրան – հյուսիս» ճանապարհի կառավարման կենտրոն
Վարդավառը Իջևանում. Նիկոլ Փաշինյան
18:00
Հայտնի է՝ ովքեր կներկայացնեն Հայաստանը Չեխիայում շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների թիմային առաջնությանը
17:45
Գուտերեշը ողջունել է Սիրիայի առաջընթացն անցումային փուլում
17:30
Հայկ Մարտիրոսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը կիսել են 1-2-րդ հորիզոնականները Dole Open 2026 շախմատի մրցաշարում

Սամվել Ալեքսանյանը չի հասկացել տեղի ունեցածը

Ազգային անվտանգության ծառայությունը գործողություններ է իրականացնում պատգամավոր Սամվել Ալեքսանյանի ընտանիքին պատկանող առևտրային օբյեկտներում, ինչպես հայտարարել է ՊԵԿ նախագահի տեղակալ Ռաֆիկ Մաշադյանը: Դիմակավորված ստորաբաժանումների գործողության մասին տեղեկությունը հրապարակվել էր մամուլում: Նախօրեին, վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ «վենդետաների» բացակայության մասին իրենց հայտարարությունները շատերն ընկալում են թուլության նշան, ընկնելով թյուրիմացության մեջ: Փաշինյանը հայտարարել էր, որ պետության նկատմամբ պարտավորություն չկատարողները իրենց վրա կզգան իրավապահների ու թավշյա հեղափոխության ուժը: ԱԱԾ ղեկավար Արթուր Վանեցյանն էլ մայիսի 28-ին հայտարարել էր, որ շուտով կլինեն նոր բացահայտումներ, պետք է մի քիչ համբերել:

Թավշյա հեղափոխության, այսպես ասած՝ իշխանության գալուց կամ առնվազն գործադիր իշխանությունը վերցնելուց հետո Հայաստանում սկսեց հաճախ խոսվել այն մասին, որ թևակոխել ենք հակահեղափոխության վտանգի շրջան: Իրականում, սակայն, Հայաստանը կարծես թե մտել է իրավիճակի թյուրըմբռնման շրջան, ոչ թե հակահեղափոխության: Այդ թվում նաև թյուրըմբռնման հետևանք է հակահեղափոխության վտանգի չափազանցված դիտարկումը: Պարզապես մի շարք շերտեր, տնտեսա-քաղաքական, գերազանցապես նախկին՝ հեռացող համակարգից, չեն հասկացել ու հասկանում, թե ինչ է կատարվել Հայաստանում: Հեղափոխության, այսպես ասած, ագրեսիվ, կոշտ, ֆիզիկական դրսևորումների բացակայությունը շատերին տվել է հիմք կամ ավելի շուտ ստեղծել է պատրանք, մտածելու, կարծելու, որ իրականում այն, ինչ տեղի է ունեցել, ընդամենը ներքաղաքական լոկալ դիմակայություն էր, որն ավարտվել է նոր կառավարության ձևավորումով և այժմ հայտնվել, այսպես ասած, ներիշխանական շահերի ավանդական բախման տիրույթում:

Հեղափոխության ագրեսիվ բնույթի միանգամայն ողջունելի և կարևոր բացակայությունը շատերի համար տվել է խաբկանքի առիթ, նրանց դնելով, կամա թե ակամա, անհարմար ու վտանգավոր դրության մեջ: Դրանց թվում է թերևս Սամվել Ալեքսանյանը, որը կարծել է, որ իր գործն ավարտեց մայիսի 8-ին Նիկոլ Փաշինյանի վարչապետության օգտին քվեարկելով: Ու գուցե նաև այն մյուս գործարար պատգամավորները, որոնք կողմ էին քվեարկել ՀՀԿ խմբակցության որոշմամբ կամ իրենց ընտրությամբ:

Սա իհարկե, առաջին հերթին, մտածողության խնդիր է, որում գերակշռում կամ ուղենշային է բռնությունը որպես բաղադրիչ, կողմնորոշիչ: Եթե չկա բռնություն, եթե չկա ուժի կիրառում, ապա այդ մարդկանցից շատերը կորցնում են վտանգի, իրականության զգացումը: Ըստ այդմ, առաջանում է օբյեկտիվ անհրաժեշտություն նրանց մոտ այդ զգացումը վառ պահելու համար, առավել ևս, որ այժմ կա դրա միանգամայն օրինական և պետական հնարավորությունը՝ ԱԱԾ միջոցով: Պարզապես, հեռացող համակարգի սեգմենտների գերակշռող մեծամասնությունը «տիրապետում» է միայն այդ լեզվին, քանի որ նախկին համակարգային հիերարխիայում «պետական լեզուն» եղել է հենց ուժի դիրքերից խոսակցությունը: Այդ իսկ պատճառով ներկայումս սիրո և համերաշխության համար թերևս պահանջվում է խոսել նաև ուժի դիրքերից, նրանց հետ, ովքեր առայժմ չեն տիրապետում նոր՝ իրավունքի և համաձայնության լեզվին: Նրանց հետ պետք է խոսել «ուժի սինքրոն թարգմանությամբ», մինչև կսովորեն և կսկսեն հասկանալ նոր իրավիճակի լեզուն՝ իրավական և ազատ, մրցակցային պետության լեզուն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում