Tuesday, 28 07 2026
21:50
Զելենսկին Թրամփի հետ հանդիպումը «լավ է» գնահատել
21:40
Ավելի քան 900 հազար հաճախորդ, 1 տրիլիոն դրամի ավանդներ․ Ամերիաբանկ
21:30
ԱՄՆ-ն և ԱՄԷ-ն կստեղծեն ռազմական նպատակներով արհեստական ​​բանականության օգտագործման հարցերով խումբ
Երևանի և Մոսկվայի միջև երկխոսությունը կշարունակվի` փորձելով փոխզիջումներ գտնել
Լիբանանի վրա Իսրայելի հարձակումների հետևանքով զոհերի թիվը հասել է 4333-ի
«Կասպյան պատերազմից» Ադրբեջանի անհանգստություն՝ Պուտին-Ալիև հեռախոսազրույցից հետո
20:50
Նեթանյահուն ժամանել է Սպիտակ տուն՝ Թրամփի հետ հանդիպելու համար
ՏԿԵ նախարարությունում տեղի է ունեցել ՀԷՑ-ի բաժնետոմսերի նկատմամբ հանրային գերակա շահ ճանաչելու մասին որոշման նախագծի հանրային լսումը
20:30
Իրանը կփակի Հորմուզի նեղուցը սառեցված ակտիվներից միջոցներ ստացող երկրների համար
20:20
Ջանես Նազարյանը դուրս է եկել Բաքվում ընթացող մրցաշարի եզրափակիչ
20:10
ԱՄՆ-ն հստակ գիտի՝ ինչ է կատարվում Իրանի միջուկային օբյեկտում, և կարիք չկա, որ Նեթանյահուն հայտնի աշխարհին այդ մասին. Թրամփ
Ճամբարակ համայնքին կվերադարձվի 0.02 հա մակերեսով հողամասը. Դատախազության՝ պետշահերի հերթական հայցը բավարարվել է
19:50
Իրանը հայտարարել է գազային ոլորտին հասցված խոշոր վնասի մասին
Շենգավիթում ուժեղացված ծառայություն է իրականացվել․ հայտնաբերվել են թմրամիջոց և սառը զենք
19:30
«Սիթին» երկարաձգել է Գվարդիոլի պայմանագիրը
Մեղրու ՀԷԿ-ի նախագիծը իրականացնելու պատրաստակամություն է հայտնել օմանական ընկերությունը
19:10
Հայաստանում կտրուկ աճել է ռուսաստանցիների հետաքրքրությունը բնակարանների նկատմամբ
Արմեն Գրիգորյանն ընդունել է Ֆրանսիայի դեսպանին
18:50
Սպիտակ տանը մեկնարկել է Թրամփ-Զելենսկի հանդիպումը
«Հարավկովկասյան երկաթուղի»-ն էլեկտրագնացքների ուղեվարձի զեղչեր է սահմանում
ԵՄ-ում գիտակցում են ԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքում Հայաստանում ճգնաժամի անխուսափելիությունը․ ՌԴ ԱՀԾ
18:20
IDBank-ի աջակցությամբ բացվեց Khachaturian Rooftop-ը
18:10
Մենք բախվել ենք բոլորովին աննախադեպ հրդեհի. Մակրոն
Ինչպե՞ս լուծել հայ-ռուսական և հայ-ադրբեջանական հարաբերությունները ռուս-ադրբեջանականով չպայմանավորելու խնդիրը
ԵՄ-ն պահանջում է Հայաստանը խզի հումանիտար կապերը Մոսկվայի հետ. ՌԴ ԱՀԾ
Կյանքից հեռացել է քաղաքական գործիչ Գառնիկ Մարգարյանը
17:30
Զիդանը՝ պաշտոնապես Ֆրանսիայի հավաքականի մարզիչ
Ավտոկայանման ժամանակավոր սահմանափակում Արամ Խաչատրյան փողոցում
ՌԴ ԱԳ փոխնախարարն Ասիայում ՆԱՏՕ-ի նմանօրինակի ստեղծման կոչերն անհեռանկարային է անվանել
Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Դեռ «բազարի» տեղ կա, վերջում «ճշտով» հարցերը կլուծեն. Արմեն Գրիգորյան

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է քաղաքագետ Արմեն Գրիգորյանը (Հունգարիա, Բուդապեշտ)

-Քաղաքական և քաղաքացիական մի քանի նախաձեռնություններ օրակարգ են հռչակել՝ կանխել Սերժ Սարգսյանի վարչապետ դառնալու հնարավորությունը: Ի՞նչ եք կարծում՝ ի՞նչ հնարավորություններ ունի այսօր ընդդիմությունը, մասնավորապես ինչքանո՞վ աշխատող կարող է լինել ՔՊ-ի՝ 14+4 ծրագիրը:

-Վերջին շաբաթների ընթացքում այնպիսի փոփոխություններ տեղի չեն ունեցել, որոնք թույլ կտային հաղթահարել լայնածավալ ընդվզմանը խոչընդոտող պատճառները, մասնավորապես՝ «Ղարաբաղը կորցնելու» վախը, որը Սերժ Սարգսյանի կողմից արդեն տարիներ շարունակ օգտագործվում է որպես զսպաշապիկ (միաժամանակ օգտագործելով նաև արմատականների «Ղարաբաղը ծախելու» մասին մեղադրանքները և «ոչ մի թիզ հող» մոտեցումը հակամարտության կարգավորմանն ուղղված քայլերը բացառելու և իր իշխանությունը հավերժացնելու համար): Մյուս պատճառն «ավելորդ» բնակչությանը դեպի Ռուսաստան մղելու հնարավորությունն է, որով լիցքաթափվում է սոցիալական ընդվզման վտանգը՝ չնայած սոցիալ-տնտեսական խայտառակ վիճակին։ Եվ ի վերջո, հասարակության զգալի մասն ազատության և ժողովրդավարության գաղափարներով չի առաջնորդվում՝ լինելով այլ արժեհամակարգի կրող:

Մյուս կողմից, Ս. Սարգսյանի վարչապետ դառնալը կանխելը մի տեսակ ինքնանպատակ է դառնում, եթե հաշվի չի առնվում Ռուսաստանից կախվածության բացասական ազդեցությունը, և ուղղակի չի մատնանշվում դրանից ազատվելու անհրաժեշտությունը:

-Նիկոլ Փաշինյանի գործունեությունը չկիսեցին «Ելք» դաշինքի անդամ մյուս երկու կուսակցությունները: Կա տեսակետ, որ պայքարել պետք էր սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի ժամանակ, և պայքարը, ըստ էության, ավարտվել է 2017 թվականի ապրիլի երկուսի ընտրություններով: Արդյո՞ք հիմա տեսնում եք հնարավորություն, ներուժ: Մեկ այլ տեսակետի համաձայն էլ՝ Սարգսյանի՝ վարչապետ դառնալը կարող է պոռթկում առաջացնել իշխանություններից խիստ դժգոհ հասարակության շրջանակներում:

-Մինչ հանրաքվեն, պայքարելու անհրաժեշտության մասին տեսակետը բավական հիմնավորված էր: Ուղղակի այն ժամանակ շատերը նախընտրեցին ձևացնել, որ չեն հասկանում սահմանադրական փոփոխությունների իրական նպատակը՝ Սերժ Սարգսյանի համար իշխանությունը պահպանելու հնարավորություն ապահովելը, գնում էին նրա հետ փոփոխությունները քննարկելու, և այլն: Հաշվի առնելով հասարակական գերիշխող մտածելակերպը, հասկանալի է նաև, որ սահմանադրական փոփոխություններով վերացված համընդհանուր քվեարկությամբ նախագահական ընտրություններն են ամենամեծ վտանգը ներկայացրել ղարաբաղյան կլանի իշխանության համար: Փոփոխությունների ընդունմամբ՝ ռեժիմի վերարտադրությունը մեծապես հեշտացել է, և եթե ո՛չ Եվրասիական միությանն անդամակցելու խայտառակ գործընթացը, ո՛չ հանրաքվեն, ո՛չ էլ անցած տարվա ընտրությունները պոռթկում չեն առաջացրել, ներկայումս էլ այն չի առաջանա:

-Ինչո՞ւ Հայաստանում ստեղծվեց այնպիսի մթնոլորտ, որտեղ Սերժ Սարգսյանը դարձավ «անփոխարինելի» առաջնորդ, ի՞նչ վտանգներ է պարունակում այդ սինդրոմը Հայաստանի համար:

-Նեոխորհրդային ճահճացման պայմաններում նման մթնոլորտի առկայությունը բնական է: Իմաստ չունի ձևացնել, որ Հայաստանի քաղաքական համակարգն էապես տարբերվում է «անփոխարինելի» առաջնորդներ ունեցող այլ երկրներում՝ Ռուսաստանում, Ադրբեջանում կամ Միջին Ասիայում եղածներից, առավել ևս՝ Ռուսաստանից կախվածության խորացման պայմաններում: Ըստ էության, հետագա դեգրադացիան անխուսափելի է, դրա բաղադրիչներն էլ արդեն իսկ ակնհայտ կամ կանխատեսելի են. Ազգ-բանակ, ռազմահայրենասիրական դաստիարակություն, իրավունքների և ազատությունների սահմանափակում, ռուսական ռազմական ներկայության ու մշակութային ներխուժման ուժեղացում, և այլն:

-Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ պայքարող նախաձեռնություններից մեկը շատ ավելի ռադիկալ տրամադրվածություն ունի: Եթե Նիկոլ Փաշինյանը բացառում է բռնությունը, «Հանուն Հայաստան պետության» ճակատը և «Սասնա ծռեր»-ը իրենց տարածած հայտարարություններում նման հեռանկարն ու անհրաժեշտությունը առնվազն չեն բացառում: Արդյո՞ք զինված պայքարը Հայաստանում փոփոխությունների հասնելու ճանապարհ է:

-Պայքարի ցանկացած տեսակ հետևորդների քանակից ու մտադրությունից է կախված, այլապես անիմաստ է դառնում:

-Վարչապետ Կարեն Կարապետյանը մինչ այսօր հետ չի կանգնում իր այն հայտարարությունից, որ ցանկություն ունի պաշտոնավարել նաև ապրիլից հետո: Ազգային ժողովի վերջին հարցուպատասխանի ժամանակ էլ չհստակեցրեց՝ կհամաձայնի՞ առաջին փոխվարչապետի պաշտոնին, թե՞ ոչ: Կարծում եք՝ ներիշխանական լարվածություն այս հարցի շուրջ հնարավո՞ր է:

-Այնքան էլ իմաստ չունի կանխատեսման փորձ անել, միևնույն է, մի քանի օրից համակարգի կանոններին համապատասխան հանգուցալուծում կլինի: Որևէ հայտարարությունից մեկ օրում կարելի է հետ կանգնել, կարծում եմ, ուղղակի դեռ «բազառի» տեղ կա, վերջում «ճշտով» հարցերը կլուծեն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում