Պաշտպանության նախարարի խորհրդական, Սպարապետ Վազգեն Սարգսյանի եղբայր Արմեն Սարգսյանը սրտի վիրահատության է ենթարկվել: Ըստ մեր աղբյուրի՝ Արմեն Սարգսյանը սրտամկանի ինֆարկտով հոսպիտալացվել է: «Էրեբունի» բժշկական կենտրոնում նրան սրտի ստենդավորման են ենթարկել:
«Առաջին լրատվական»-ի ողջ անձնակազմը առողջություն ու շուտափույթ ապաքինում է մաղթում Արմեն Սարգսյանին:









































