«Չարժե առհասարակ Նժդեհի արձանի ապամոնտաժման թեման քննարկման առարկա դարձնել։ Նժդեհը մեզ համար հերոս է, մենք անկախ պետություն ենք։ Իսկ Նժդեհի արձանը հանելու վերաբերյալ քննարկումները բացարձակ քաղքական ենթատեքստ ունեն»,-այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց ԵՊՀ դասախոս, քաղաքագետ Արթուր Ղազարյանը։ Նրա խոսքով այն, որ հարցը քաղաքական ենթատեքստ ունի, վկայում է նաև փաստը, որ տարիներ առաջ Կապան քաղաքում ոչ թե հուշարձան, այլ Նժդեհի անվան մի ամբողջ հուշահամալիր կառուցվեց։ Այդ ժամանակ ոչ ոք ոչինչ չասաց, ձայն չհանեց։
«Ժամանակներն են փոխվել։ Հիմա է պետք աղմուկ հանել։ Այս վայնասունի հետ ուղակի կամ անուղակի ձևով կապվում է նաև Հայաստան-ԵՄ համայձայնագրի ստորագրումը»,-նշեց Ղազարյանը։
Առավել մանրամասն՝ տեսանյութում








































