Sunday, 26 07 2026
Գերմանիա՞, թե՞ Ֆրանսիա
3 զոհ, 4 տուժած․ ՆԳՆ-ն՝ ավտովթար-հրդեհից մանրամասներ է հայտնել
ՏԿԵ նախարարն այցելել է «Թեհրան-հյուսիս» ճանապարհի կառավարման կենտրոն
Ավտովթար-հրդեհ՝ Արարատի մարզում․ հայտնաբերվել են մոխրացած դիեր
20:00
Իրանի նախաձեռնությամբ տեղի է ունեցել Լավրով-Արաղչի հեռախոսազրույց
Ավանում և Դավթաշենում ապօրինի առևտրի դեմ միջոցառումներ են իրականացվել
Սևանում բախվել են մոտորանավակներ
Լուսաձայնային ատրճանակից իր տանն օդ կրակած անձը ձերբակալվել է
ՀՀ ՏԿԵ նախարարն այցելել է Թեհրանի Միլադ աշտարակ
Կանանց գումարտակի շարքերը համալրել է Անի Մինասյանը՝ անցնելով 6-ամսյա ժամկետային զինծառայության
Դավիթ Խուդաթյանն այցելել է «Թեհրան – հյուսիս» ճանապարհի կառավարման կենտրոն
Վարդավառը Իջևանում. Նիկոլ Փաշինյան
18:00
Հայտնի է՝ ովքեր կներկայացնեն Հայաստանը Չեխիայում շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների թիմային առաջնությանը
17:45
Գուտերեշը ողջունել է Սիրիայի առաջընթացն անցումային փուլում
17:30
Հայկ Մարտիրոսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը կիսել են 1-2-րդ հորիզոնականները Dole Open 2026 շախմատի մրցաշարում
17:15
Իրանն ու ԱՄՆ-ն դադարեցրել են փոխադարձ հարվածները
Շնորհավորում եմ մեր հրաձգության հավաքականին. Ժաննա Անդրեասյան
Նեթանյահուն կմեկնի ԱՄՆ
16:15
Բեռլինում ԼԳԲՏ փրայդի ժամանակ ավտոմեքենան մխրճվել է մարդկանց բազմության մեջ, կա զոհ և տասնյակ տուժածներ
Վթարային ջրանջատում Երևանի Նոր Նորք վարչական շրջանում հուլիսի 26-ին
15:45
Թրամփը հետաձգել է Իրանի նկատմամբ ռազմական ճնշումը կտրուկ ուժեղացնելու ծրագիրը. NYT
Հուլիսի 26-31-ը Արարատյան դաշտում և Երևանում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռներում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
15:15
Ռումինիան բողոք կներկայացնի ՌԴ-ին
Տոկաևի «ձեռնալվան» Պուտինին «կտանի՞ Ստամբուլ»
14:45
Հորմուզի նեղուց. Իրանն ու Օմանը բանակցում են
14:30
Հայ հրաձիգները՝ աշխարհի առաջնության մեդալային առաջատար
Քաղաքաշինության կոմիտեի նախագահը շնորհավորել և աշխատանքի առաջարկ է արել ՃՇՀԱՀ շրջանավարտներին
Վարչապետը Գոշավանքում մասնակցել է սուրբ պատարագի
Վթարային ջրանջատում Սյունիքի մարզի Բռնակոթ գյուղում
Հայաստանն ու Իրանը քննարկել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցումը

Իրանում հասունանում է հեղափոխություն. նոր լարվածություն տարածաշրջանում

Հակակառավարական հուժկու հուզումների չորրորդ օրն Իրանի իշխանություններն որոշել են երկրի տարածքում սահմանափակել սոցիալական ցանցերի մատչելիությունը: Սոցիալական ցանցերը տոտալիտար, ավտորիտար ռեժիմների հիմնական թիրախն են, որովհետև մեդիառեսուրսների նկատմամբ պետական ուժեղ վերակողության պարագայում դրանք մնում են միակ միջոցը, որի շնորհիվ ազատամիտ քաղաքացիները կարող են հաղորդակցվել, կոնսոլիդացվել, իրազեկել իրենց ակցիների մասին:

Իրանում մասսայական հուզումների բորբոքման առիթ են հանդիսացել համատարած կոռուպցիան և կյանքի որակի անկումը: Փորձագետները նշում են, որ այս օրերն տեղի են ունենում ամենազանգվածային հուզումները 2009-ից հետո, երբ հազարավոր մարդիկ պահանջում էին արմատական բարեփոխումներ:

Խորեմաբադ, Զենջան, Ահվազ քաղաքներում մարդիկ հնչեցնում են Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Համեյնիի հրաժարականի, անգամ մահվան կոչեր:

«Ֆրանսպրեսը» հաղորդում է առնվազն 200 ձերբակալվածների, երկու զոհերի մասին: Ուշագրավ է, որ Իրանի էլիտան հանկարծակի է եկել կատարվածից և հանդես է գալիս իրարամերժ գնահատականներով: Իրանի նախագահ Հասան Ռուհանին ժամեր առաջ առաջին անգամ հանդես է եկել երկրում արդեն 4-րդն օրն անցկացվող բողոքի ակցիաների վերաբերյալ մեկնաբանությամբ։ Նա Իրանն անվանել է երկիր, որտեղ յուրաքանչյուրը սեփական կարծիքի իրավունքն ունի։ Նախարարների կաբինետի նստում նա դատապարտել է բռնության դրսևորումներն ու հանրային սեփականությանը հասցված վնասները, սակայն կոչ արել կառավարությանը ստեղծել հնարավորություններ՝ օրինական քննադատության ու ցույցերի համար։ Սրան հակառակ` Իսլամական հեղափոխության պահապանների իրանական կորպուսը ցուցարարներին սպառնացել է «ուժեղ բռունցքի» քաղաքականությամբ` հասկացնելով, որ հուզումներն ոչ թե ինքնաբուխ են, այլ հրահրված են դրսից:

Երբ անցած հինգշաբթի Իրանի հյուսիս-սրևելքում գտնվող Մեշհեդ քաղաքում տեղի ունեցավ առաջին հակակառավարական ցույցը, ոչ ոք չէր սպասում, որ այն այսքան լայն տարածում կստանա երկրում, այդ թվում` մայրաքաղաք Թեհրանում: Հուզումների միջուկը երիտասարդությունն է, որը տնտեսական, հակակոռուպցիոն պահանջներ հնչեցնելուց զատ ու նույնիսկ` առաջին պլանում, պահանջում է կղերական իշխանության տապալում և Իրանի արտաքին քաղաքականության վերանայում: Հատկապես վերջին հանգամանքն այս հուզումներն որակապես տարբերում է նախորդներից` դրանց հաղորդելով հիրավի հեղափոխական բնույթ: «Ոչ Գազա, ոչ Լիբանան, իմ կյանքն Իրանն է»` նախօրեին Թեհրանի փողոցներում վանկարկել են հազարավոր ցուցարարներ:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Թվիթերում ողջունել է Իրանի ժողովրդին` վստահություն հայտնելով, որ դեսպոտ ռեժիմները հավերժ լինել չեն կարող: Ավելի ուշ, Սպիտակ տունը պաշտոնապես զորակցել է Իրանի ժողովրդին:

Իսրայելի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Ցախի Խանեգբին հայտարարել է, թե իրանցիները վտանգում են իրենց կյանքը` հանուն ազատության: Սակայն ավելի ուշ վարչապետ Բենիամին Նեթանյահուն իր գործընկերներին հորդորել է` ավելի զուսպ լինել: Փորձառու Նեթանյահուն թերևս վստահ չէ, որ հեղափոխությունն Իրանում կհաղթահանակի և չի ուզում իր երկիրը դարձնել Իրանի առաջնորդների ցասման թիրախ:

Իրանի իշխանությունները հուզումների կազմակերպման, հրահրման մեջ մեղադրում են Սաուդյան Արաբիայի թագաժառանգ, երկրի փաստացի ղեկավար Մուհամեդ իբն Սալմանին, ով սերտ հարաբերությունների մեջ է Դոնալդ Թրամփի փեսա Ջերարդ Քուշների հետ: Անշուշտ, Էլ-Ռիյադում շահագրգռված են Իրանի ռեժիմի տապալմամբ, մյուս կողմից` որևէ երկրում չեն կարող զանգվածային հուզումների լինել, եթե չկան ներքին շարժառիթներ: Իրանը բացառություն չէ և հենց մեր հարևան երկրի հասարակությունն է փոփոխությունների հիմնական շահառուն, այլ հարց է, որ Իրանի ռեգիոնալ և գլոբալ հակառակորդները կարող են օգտվել ստեղծված իրավիճակից:
Դժվար թե Իրանում տեղի ունեցող հուզումները հենց այս պահի հանգեցնեն հեղափոխության, սակայն դրանք կարող են էապես հարվածել այդ երկրի իշխանության հիմքերին:

Թուլացած Իրանն իրապես կարող է տարածաշրջանային լարվածության նոր օջախ դառնալ: Նրա վարքագիծը կարող է անկանխատեսելի դառնալ Իրաքում և Սիրիայում, ինչպես նաև Ռուսաստանի և Թուրքիայի հետ հարաբերություննում, որոնց Թեհրանում ռազմավարական գործընկեր չեն համարում:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում