Monday, 27 07 2026
Ոչ մի ՆԱՏՕ֊ի ստանդարտ բանակը բանակ չի դարձնի, եթե արմատախիլ չարվեն սովետա֊գողական բարքերը
09:50
Ֆրանսիայում և Իսպանիայում անտառային հրդեհները շարունակում են մոլեգնել
09:30
Իրանը կկասեցնի հարվածները, քանի դեռ ԱՄՆ-ի հարձակումները դադարեցված են. Reuters
Նվազել են հրազենի գործադրմամբ կատարված հանցագործությունները․ ՆԳ նախարարն ամփոփել է առաջին կիսամյակի աշխատանքը Կոտայքում
09:10
Մեկ զոհ, 29 վիրավոր. Բեռլինում շքերթի վրա հարձակվողը սպանվել է
Կնասպանության դեպքերն ավելացել են. ազդարարող քաղաքացին դարդ է պետության համար
08:50
Հրաձգություն փառատոնի ժամանակ. կա երկու զոհ, հինգ վիրավոր
«Սա մի հարթակ է, որտեղ ծնվում են նոր գաղափարներ». Մխիթար Հայրապետյանը ողջունել է «Seaside Startup Summit Armenia 2026»-ի մասնակիցներին
Տեղումներ չեն սպասվում
Վանաձորի որոշ հասցեներում գազամատակարարման ընդհատումներ կլինեն
Ուրուգվայում ՀՀ դեսպանը ներկայացրել է միջազգային զբոսաշրջային շուկայում Հայաստանի՝ որպես գրավիչ զբոսաշրջային ուղղության դիրքավորման հաջողությունները
Ստեփանակերտի պսևդո-քաղէլիտան իր «սև գործն արել» է և պետք է հեռանա
Լարսը բաց է
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Գերմանիա՞, թե՞ Ֆրանսիա
3 զոհ, 4 տուժած․ ՆԳՆ-ն՝ ավտովթար-հրդեհից մանրամասներ է հայտնել
ՏԿԵ նախարարն այցելել է «Թեհրան-հյուսիս» ճանապարհի կառավարման կենտրոն
Ավտովթար-հրդեհ՝ Արարատի մարզում․ հայտնաբերվել են մոխրացած դիեր
20:00
Իրանի նախաձեռնությամբ տեղի է ունեցել Լավրով-Արաղչի հեռախոսազրույց
Ավանում և Դավթաշենում ապօրինի առևտրի դեմ միջոցառումներ են իրականացվել
Սևանում բախվել են մոտորանավակներ
Լուսաձայնային ատրճանակից իր տանն օդ կրակած անձը ձերբակալվել է
ՀՀ ՏԿԵ նախարարն այցելել է Թեհրանի Միլադ աշտարակ
Կանանց գումարտակի շարքերը համալրել է Անի Մինասյանը՝ անցնելով 6-ամսյա ժամկետային զինծառայության
Դավիթ Խուդաթյանն այցելել է «Թեհրան – հյուսիս» ճանապարհի կառավարման կենտրոն
Վարդավառը Իջևանում. Նիկոլ Փաշինյան
18:00
Հայտնի է՝ ովքեր կներկայացնեն Հայաստանը Չեխիայում շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների թիմային առաջնությանը
17:45
Գուտերեշը ողջունել է Սիրիայի առաջընթացն անցումային փուլում
17:30
Հայկ Մարտիրոսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը կիսել են 1-2-րդ հորիզոնականները Dole Open 2026 շախմատի մրցաշարում

Դիլերները պետության առաջ պահանջ են դրել. Աջ ղեկով մեքենաների ներմուծման արգելքը այլ պատճառներ ունի

«Պետությունը պետք է անկեղծ լինի և խոստովանի, թե իրականում ինչու է շահագրգռված արգելել աջ ղեկով տրանսպորտային միջոցների շահագործումը։ Տվյալ տրանսպորտային միջոցների շահագործումը բնավ պայմանավորված չէ անվտանգության կամ այդ մեքենաների ոչ ճիշտ կոմպլեկցիայով»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց փաստաբան, ավտոպատահարների գործերով փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը։

Նրա խոսքով՝ աջ ղեկով մեքենաների շահագործումն արգելվում է միայն այն պատճառով, որ այդ մեքենաներն ավելի էժան են։ «Մարդիկ էլ, ելնելով դրանից, որ այդ մեքենաները էժան են, գնում են դրանք և բերում Հայաստան։ Դրանով պայմանավորված էլ խնդիր է ծագել պետության ներսում դիլերների կողմից, ովքեր ձախ ղեկով մեքենաներ են ներկրում և վաճառում։ Այսինքն՝ երբ որ պետությունում ավելի էժան ապրանք է ներկրվում, քան պետության ներսում այդ ապրանքը վաճառվում է, դա մուլտիպլիկացիոն էֆեկտ է առաջացնում։

Բացի այդ, երբ անձինք էժան մեքենաներ են ներկրում, սկսում են պետության ներսում շահագործել, էժանանում են նաև ավտոպահեստամասերը, այդ մեքենաների սպասարկումն ավելի մատչելի է դառնում, և արդյունքում ձախակողմյան մեքենաներ ներկրողների մեքենաները, ներկրած պահեստամասերը ավելի թանկ են լինում, ոչ մրցակցային։ Արդյունքում Հայաստանում գործող խոշոր դիլերները՝ Նիսանը, Տոյոտան և մյուսները, չեն կարողանում վաճառել իրենց ներկրած մեքենաներն ու ավտոպահեստամասերը և հայտնվում են սնանկ վիճակում։ Հենց այս հանգամանքով պայմանավորված էլ խնդիր է ծագել։ Դիլերները պետության առաջ խնդիր են դրել՝ կա՛մ աջ ղեկով մեքենաների ներմուծումն արգելելով իրենց պետք է հնարավորություն տրվի աշխատելու, կամ էլ պետությունը պետք է փոխհատուցի նրանց կրած վնասները, որ որևէ մեկը չտուժի»,- ընդգծեց Բաղդասարյանը՝ ավելացնելով, որ պետությոնը կարող է անկեղծ գտնվել, ասել, որ ստեղծված իրավիճակում դիլերները վնասով են աշխատում, պետք է փոխհատուցել այդ վնասը կամ այլ լուծումներ գտնել։

«Թե չէ մի վիճակ է ստեղծվել, որ դիլերի փող աշխատելու համար ՀՀ քաղաքացին պետք է տուժի, այդպես չի լինում։ Պետք է լուծում գտնել, որ ո՛չ քաղաքացին տուժի, ոչ էլ դիլերները։ Պետությունը չպետք է քաղաքացու հարցում ձեռքերը լվանա և ասի, որ ինքը պաշտպանում է դիլերների շահերը։ Պետք է ուսումնասիրել զարգացած երկրների փորձը, տեսնել՝ նրանք ոնց են լուծել այդ խնդիրը, և լուծում գտնել։ Բայց ես կարծում եմ, որ տրամաբանված տարբերակ կլինի ղեկի փոփոխության փոխհատուցումը պետության կողմից»,- նշեց Բաղդասարյանը։

Մեր զրուցակցի խոսքով՝ քաղաքացուն ասել՝ մեքենադ դրսում վաճառիր, անտրամաբանական է, քանի որ նախ՝ մեքենան դուրս հանելուց մաքսազերծման խնդիր կառաջանա, և հետո՝ այդ մեքենաները ոչ ոք չի գնի արտերկրում, քանի որ դրանք արդեն որոշակի վազք ունեն, շահագործված են, և, որ ամենակարևորն է, դրանք մինչ Հայաստան տեղափոխելը վթարված են եղել, ապա վերանորոգված։

Նիկոլայ Բաղդասարյանը նշեց, որ դիլերները արդեն տևական ժամանակ է՝ չեն կարողանում ներկրած մեքենաներն ու պահեստամասերը վաճառել։ Սրան հաջորդելու է այն, որ արգելվելու է օգտագործված դետալների վաճառքը, ապա ապահովագրական ընկերությունները բարձրացնելու են ԱՊՊԱ վճարները, որպեսզի կարողանան հատուցել չօգտագործված պահեստամասերի արժեքով։

Ստեղծված իրավիճակում, Բաղդասարյանի խոսքով, լավագույնն այն է, որ ղեկը փոխեն։ «Ավելի լավ է՝ ղեկը փոխեն, դարձնեն ձախ, ապա վաճառեն։ Այս ծախսն ավելի քիչ կլինի՝ հաշվի առնելով դրանից բխող այլ հետևանքները»,- եզրափակեց Բաղդասարյանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում