Monday, 27 07 2026
Ոչ մի ՆԱՏՕ֊ի ստանդարտ բանակը բանակ չի դարձնի, եթե արմատախիլ չարվեն սովետա֊գողական բարքերը
09:50
Ֆրանսիայում և Իսպանիայում անտառային հրդեհները շարունակում են մոլեգնել
09:30
Իրանը կկասեցնի հարվածները, քանի դեռ ԱՄՆ-ի հարձակումները դադարեցված են. Reuters
Նվազել են հրազենի գործադրմամբ կատարված հանցագործությունները․ ՆԳ նախարարն ամփոփել է առաջին կիսամյակի աշխատանքը Կոտայքում
09:10
Մեկ զոհ, 29 վիրավոր. Բեռլինում շքերթի վրա հարձակվողը սպանվել է
Կնասպանության դեպքերն ավելացել են. ազդարարող քաղաքացին դարդ է պետության համար
08:50
Հրաձգություն փառատոնի ժամանակ. կա երկու զոհ, հինգ վիրավոր
«Սա մի հարթակ է, որտեղ ծնվում են նոր գաղափարներ». Մխիթար Հայրապետյանը ողջունել է «Seaside Startup Summit Armenia 2026»-ի մասնակիցներին
Տեղումներ չեն սպասվում
Վանաձորի որոշ հասցեներում գազամատակարարման ընդհատումներ կլինեն
Ուրուգվայում ՀՀ դեսպանը ներկայացրել է միջազգային զբոսաշրջային շուկայում Հայաստանի՝ որպես գրավիչ զբոսաշրջային ուղղության դիրքավորման հաջողությունները
Ստեփանակերտի պսևդո-քաղէլիտան իր «սև գործն արել» է և պետք է հեռանա
Լարսը բաց է
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Գերմանիա՞, թե՞ Ֆրանսիա
3 զոհ, 4 տուժած․ ՆԳՆ-ն՝ ավտովթար-հրդեհից մանրամասներ է հայտնել
ՏԿԵ նախարարն այցելել է «Թեհրան-հյուսիս» ճանապարհի կառավարման կենտրոն
Ավտովթար-հրդեհ՝ Արարատի մարզում․ հայտնաբերվել են մոխրացած դիեր
20:00
Իրանի նախաձեռնությամբ տեղի է ունեցել Լավրով-Արաղչի հեռախոսազրույց
Ավանում և Դավթաշենում ապօրինի առևտրի դեմ միջոցառումներ են իրականացվել
Սևանում բախվել են մոտորանավակներ
Լուսաձայնային ատրճանակից իր տանն օդ կրակած անձը ձերբակալվել է
ՀՀ ՏԿԵ նախարարն այցելել է Թեհրանի Միլադ աշտարակ
Կանանց գումարտակի շարքերը համալրել է Անի Մինասյանը՝ անցնելով 6-ամսյա ժամկետային զինծառայության
Դավիթ Խուդաթյանն այցելել է «Թեհրան – հյուսիս» ճանապարհի կառավարման կենտրոն
Վարդավառը Իջևանում. Նիկոլ Փաշինյան
18:00
Հայտնի է՝ ովքեր կներկայացնեն Հայաստանը Չեխիայում շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների թիմային առաջնությանը
17:45
Գուտերեշը ողջունել է Սիրիայի առաջընթացն անցումային փուլում
17:30
Հայկ Մարտիրոսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը կիսել են 1-2-րդ հորիզոնականները Dole Open 2026 շախմատի մրցաշարում

Սերժ Սարգսյանը կդառնա վարչապետ, բայց դա միայն «պատերազմի» սկիզբն է

Սերժ Սարգսյանն «Արմենիա»-ին տված բացառիկ հարցազրույցում կրկին չէր մանրամասնել, թե ինչով է զբաղվելու հաջորդ տարվա ապրիլի 9-ից հետո: «Չեմ սեթևեթում, չեմ ծանրացնում, չեմ թեթևացնում, ինչպես կորոշենք բոլորս միասին, այնպես էլ կշարժվենք առաջ»,- նշել էր նա: Սերժ Սարգսյանը, կարծես թե, 2018-ի հարցը դարձյալ թողել է մշուշի մեջ, մյուս կողմից` նա որոշման պատասխանատվությունը թողնում է ՀՀԿ-ի վրա: Այս լույսի ներքո 2018-ի սցենարը, ըստ ամենայնի, գրեթե պարզ ուրվագծվում է, որովհետև ՀՀԿ գործիչները, իրար հերթ չտալով, ասում են, որ Սերժ Սարգսյանին այլընտրանք չեն տեսնում:

Սերժ Սարգսյանի ասած «ինչպես կորոշենք բոլորս միասին»-ը, ըստ էության, որոշված է վաղուց, որովհետև ՀՀԿ-ի տարբեր սեգմենտներին այս պահին միավորում է այսօրվա ստատուս-քվոն պահպանելու ընդհանուր ցանկությունը: Իսկ այսօրվա ստատուս-քվոյի անունը Սերժ Սարգսյան է, ու հենց նա է 2018-ի ապրիլին դառնալու ՀՀԿ-ի թեկնածուն: Կուսակցությունը խնդրելու է, Սերժ Սարգսյանն էլ, որպես կարգապահ կուսակցական՝ անսալու է այդ խնդրանքին: Մանավանդ, որ սա այն բացառիկ դեպքն է, երբ ՀՀԿ-ի խնդրանքը քաղաքականապես մոտիվացված է ու բխում է խորհրդարանական կառավարման մոդելի տրամաբանությունից. երկրի ղեկավար-վարչապետ է դառնում ընտրություններում հաղթած կուսակցության առաջնորդը, եթե անգամ դա լինի նրա պաշտոնավարման չորրորդ ժամկետը` ինչպես դա Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի պարագայում է: Այստեղ դեմոկրատիայի ոտնահարման դրսևորում գոյություն չունի` ոչ սահմանադրական կարգավորումների և ոչ էլ քաղաքական մշակույթի չգրված կանոնների հարթության վրա:

Ժամանակին` երբ իշխանությունից հեռանում էր Լևոն Տեր-Պետրոսյանը, նրա իշխանության ներսում կադրերի պակաս չկար. նույնիսկ պայքար կարող էր ծավալվել «ժառանգորդի» կարգավիճակի համար, եթե, օրինակ, Վազգեն Սարգսյանն որոշեր անսալ իր շրջապատի հորդորներին ու չզիջեր Ռոբերտ Քոչարյանին: Երբ վերջինս էր հեռանում նախագահական պալատից, Սերժ Սարգսյանի «ժառանգորդությունը» որևէ մեկը վիճարկել չէր կարող, մանավանդ, որ նրա ՀՀԿ-ն համոզիչ հաղթանակ էր տարել 2007-ի խորհրդարանական ընտրություններում: Հիմա իրավիճակն արմատապես տարբեր է, որովհետև իշխանության ներսում, նաև դրանից դուրս, Սերժ Սարգսյանն այլընտրանք իսկապես չունի:

Իշխանության համակարգում չկա երկրորդ գործիչ, որը 2018-ին ստանձնի վարչապետությունը և ունենա քաղաքական լեգիտիմություն` համակարգի ու նաև միջազգային ընկալման տեսանկյունից: Ասվածը Սերժ Սարգսյանի PR չէ կամ նրա կառավարման արդունավետությունը ճանաչելու փորձ չէ` սոսկ փաստի օբյեկտիվ ամրագրում է էմոցիաների ու քաղաքական նախապատվությունների հարթությունից դուրս: Սերժ Սարգսյանը տաս տարի իր իշխանությունն ամրապնդել է համակարգային ֆիլտրումների միջոցով, ինչի հետևանքով իշխանությունը դարձել է միաբևեռ, զրկվել է ներքին դիմադրության կենտրոններից: Բացակայում է իրական այլընտրանքը նաև համակարգից դուրս, որովհետև քաղաքական մյուս ուժերը վերջին ընտրություններում պայքարել են, լավագույն դեպքում, երկրորդ տեղի համար:

Մյուս կողմից` 2018-ին Սերժ Սարգսյանի վարչապետության հեռանկարը չի փակում իշխանության համար պայքարի թեման: Ճիշտ հակառակը` իշխանության համար պայքարը սրվելու է, նոր թափ է ստանալու, որովհետև ոչ մի տեղ չի հեռանում Կարեն Կարապետյանը` իր հավակնություններով, բացահայտված ու չբացահայտված հովանավորներով: «Սերժ Սարգսյան` վարչապետ-Կարեն Կարապետյան` փոխվարչապետ» բանաձևն ընդամենն այսօրվա ստատուս-քվոյի ճանաչումն է, սակայն ոչ թե որպես նոր իշխանության կոնֆիգուրացիա, այլ ընդամենը` որպես նոր իշխանության ձևավորման համար պայքարի ելակետ:

Իշխանության համար իրական պայքարը սկսվելու է հենց 2018-ի ապրիլից և արագ հանգուցալուծում չի ունենալու` իր տրամաբանական ամփոփմանը սպասելով 2022-ի խորհրդարանական ընտրություններում: 2018-ի ապրիլին ավարտվում է անցումային փուլը` զուտ իրավական հարթության վրա, որովհետև սահմանադրական փոփոխությունները կիրառական են դառնում ամբողջ ծավալով: Քաղաքական հարթության վրա խորքային զարգացումների մեկնարկը նոր է տրվում` համակարգային տրանսֆորմացիայի և իշխանության համար պայքարի բազմաշերտ գործընթացում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում