Sunday, 26 07 2026
Գերմանիա՞, թե՞ Ֆրանսիա
17:45
Գուտերեշը ողջունել է Սիրիայի առաջընթացն անցումային փուլում
17:30
Հայկ Մարտիրոսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը կիսել են 1-2-րդ հորիզոնականները Dole Open 2026 շախմատի մրցաշարում
17:15
Իրանն ու ԱՄՆ-ն դադարեցրել են փոխադարձ հարվածները
Շնորհավորում եմ մեր հրաձգության հավաքականին. Ժաննա Անդրեասյան
Նեթանյահուն կմեկնի ԱՄՆ
16:15
Բեռլինում ԼԳԲՏ փրայդի ժամանակ ավտոմեքենան մխրճվել է մարդկանց բազմության մեջ, կա զոհ և տասնյակ տուժածներ
Վթարային ջրանջատում Երևանի Նոր Նորք վարչական շրջանում հուլիսի 26-ին
15:45
Թրամփը հետաձգել է Իրանի նկատմամբ ռազմական ճնշումը կտրուկ ուժեղացնելու ծրագիրը. NYT
Հուլիսի 26-31-ը Արարատյան դաշտում և Երևանում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռներում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
15:15
Ռումինիան բողոք կներկայացնի ՌԴ-ին
Տոկաևի «ձեռնալվան» Պուտինին «կտանի՞ Ստամբուլ»
14:45
Հորմուզի նեղուց. Իրանն ու Օմանը բանակցում են
14:30
Հայ հրաձիգները՝ աշխարհի առաջնության մեդալային առաջատար
Քաղաքաշինության կոմիտեի նախագահը շնորհավորել և աշխատանքի առաջարկ է արել ՃՇՀԱՀ շրջանավարտներին
Վարչապետը Գոշավանքում մասնակցել է սուրբ պատարագի
Վթարային ջրանջատում Սյունիքի մարզի Բռնակոթ գյուղում
Հայաստանն ու Իրանը քննարկել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցումը
Լարսը բաց է
Կրակոցներ՝ Արարատի մարզում
12:45
3,2 մագնիտուդով երկրաշարժ՝ Կասպից ծովում
12:30
Հայ ըմբիշները Բաքվում են
12:15
Էլբրուսում երկու ալպինիստ է զոհվել
Ավտովթար՝ Սևան-Մարտունի ճանապարհին․ կան վիրավորներ
11:45
ՌԴ-ն գիշերը հարվածներ է հասցրել Կիևի ուղղությամբ
Նոր Խարբերդում քննարկվել են բնակիչների բարձրացրած խնդիրների լուծումները
11:15
2026 թ. օգոստոսին կգրանցվեն տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները. Լևոն Ազիզյան
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է ԻԻՀ էներգետիկայի նախարար Աբբաս Ալիաբադիի հետ
Տեղումներ չեն սպասվում
Սուրեն Պապիկյանի հրամանով 2025/2 զորակոչի պարտադիր ժամկետային զինծառայողներին հատկացվել է լրացուցիչ արձակուրդ

Հաստատվել են Բաբաջանյան-Աշտարակ ճանապարհահատվածի կառուցման աշխատանքների մրցույթի արդյունքները

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում դեկտեմբերի 4-ին տեղի է ունեցել «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի, Քաղաքային կայուն զարգացման ներդրումային և Հյուսիսային միջանցքի արդիականացման ծրագրերի» կառավարման խորհրդի հերթական նիստը: Այս մասին  տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Քննարկվել են, մասնավորապես, Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի Տրանշ 2-ի շրջանակում Երևանի արևմտյան շրջանցիկ ճանապարհի Բաբաջանյան-Աշտարակ ճանապարհահատվածի կառուցման շինարարական աշխատանքների ձեռքբերման մրցույթի գնահատման արդյունքները: «Երևանի կառուցապատման ներդրումային ԾԻԳ» ՀՈԱԿ տնօրենի տեղակալ-ծրագրի ղեկավար Նորա Մարտիրոսյանը զեկուցել է, որ Ասիական զարգացման բանկի ընթացակարգերին համապատասխան կազմակերպված մրցույթին մասնակցելու նպատակով սահմանված ժամկետում հայտ է ներկայացրել 5 կազմակերպություն: Գնահատող հանձնաժողովի ամփոփման նիստի արդյունքներով առաջարկվել է հաղթող ճանաչել իտալական Տիրենա Սքավի ընկերությանը՝ 32,943,648.15 ԱՄՆ դոլար գնային առաջարկով:

Խորհուրդը հաստատել է Բաբաջանյան-Աշտարակ ճանապարհահատվածի կառուցման շինարարական աշխատանքների մրցույթի գնահատման արդյունքները և հավանություն տվել Տիրենա Սքավի ընկերության հետ նշված գնային արժեքով պայմանագիր կնքելու առաջարկությանը:

Նախատեսվում է պայմանագիրը կնքել 2017 թ. դեկտեմբերին, աշխատանքները սկսել 2018 թ. գարնանը՝ հաշվի առնելով եղանակային պայմանները: Աշխատանքների կատարման ժամկետը սահմանված է 24 ամիս: Ճանապարհի ընդհանուր երկարությունը կազմում է մոտ 10 կմ, միջին լայնությունը՝ 24 մ: Կառուցապատման արդյունքում Բաբաջանյան-Աշտարակ ճանապարհահատվածն ունենալու է առնվազն 4 երթևեկելի գոտի, 3 ուղեանցեր, 3 թունելային անցումներ, LED տիպի լուսավորություն, միջազգային չափանիշներին համապատասխան արգելապատնեշներ ու գծանշումներ: Ճանապարհի տակ չեն լինելու որևէ տիպի ենթակառուցվածքներ:  

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում