Sunday, 26 07 2026
Հայաստանն ու Իրանը քննարկել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցումը
Պատերազմը կարող է ավարտվել մինչև օրվա վերջ՝ կախված Կիևից․ Պեսկով
Վրաստանի շտապօգնության մեքենայով Երևան է տեղափոխվել վթարից տուժած աղջիկ երեխա
Բուհերի թափուր տեղերի համար հայտագրման վերջնաժամկետը հուլիսի 26-ին է
23:20
Հայ ըմբիշները ժամանել են Բաքու
23:10
Մակրոնը հայերեն գրառում է կատարել
Փրկարարները կենդանուն դուրս են բերել ջրանցքից
22:50
ՌԴ-ի ծրագրերում խաղաղություն չկա․ Զելենսկի
Հայաստանի համար ռազմավարական կարևորություն ունի Իրանի հետ հարաբերությունների ընդլայնումը
Երկու զինվորի սպանությունից հետո Իսրայելը Արևմտյան ափին 70 պաղեստինցու է ձերբակալել
Քաղաքաշինության կոմիտեի նախագահը շնորհավորել և աշխատանքի առաջարկ է արել ՃՇՀԱՀ շրջանավարտներին
22:10
Ծիր Կաթինի տարօրինակ մոլորակային համակարգն ապշեցրել է գիտնականներին
ԳՇ պետը հանդիպել է դիրքերի ավագների հետ․ ինչ է քննարկվել
DOGE-ի նախկին աշխատակիցների ԱԲ ստարտափը գնահատվել է 1.4 մլրդ դոլար
21:40
Կամո Ունանյանը՝ WUKF կարատեի աշխարհի առաջնության հաղթող
Արհեստական բանականության մոդելը վերահսկողությունից դուրս գալով կիբերհարձակում է արել
Երևանի աղբահանության համակարգը շուտով կհամալրվի 10 նոր սերնդի աղբատար մեքենաներով. Տիգրան Ավինյան
21:10
Գերմանիայի հյուսիսում ինքնաթիռը մխրճվել է տան մեջ. կա 1 զոհ և 1 անհետ կորած. BILD
Պուտինը «Օմսկը ռազմաճակատային քաղաք» է մանտրան ցրում է
20:50
Գրեթե ամբողջ աշխարհում ChatGPT-ի ծառայություններում լուրջ տեխնիկական խափանումներ են
Հայաստանն ու Իրանը կստեղծեն գազի առևտրի հարցերով զբաղվող աշխատանքային խումբ
Իսրայելական հարվածների հետևանքով Գազայում նոր զոհեր կան
Պարագվայում քննարկվել են Երևանում կայանալիք COP17-ին առնչվող մի շարք հարցեր
20:10
Ֆոն դեր Լայենը հայտարարել է անտառային հրդեհների դեմ պայքարում Ֆրանսիային և Իսպանիային տրամադրվող աջակցության մասին
Դավիթ Խուդաթյանը Թեհրանում հանդիպել է Իրանի փոխնախագահի հետ
Տոկաևը կտրականապես հրաժարվում է միջնորդի դեր ստանձնել Մոսկվայի ու Կիևի միջև հակամարտությունում
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Իրանի նավթի նախարարի հետ
19:30
Զելենսկին հայտարարել է Ռուսաստանի տարբեր շրջաններում մի շարք կարևոր թիրախների հարվածներ հասցնելու մասին
Քարով բարձված «ԿամԱԶ»-ը կողաշրջվել է. վարորդը տեղում մահացել է
19:10
Տոկաևը Պուտինին առաջարկել է Ուկրաինայում հակամարտության կարգավորման համար վերադառնալ ստամբուլյան համաձայնագրերին

Ռուսաստանահայ «էլիտայի» խայտառակ տապալումը

Հանրապետական կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովը հայտարարում է, որ Հայաստանն ինքնիշխան պետություն է և ինքն է որոշում, թե ում արձանը դնի, իսկ ում արձանը՝ ոչ: Շարմազանովի հայտարարությունը վերաբերում է ռուսական «Զվեզդա» հեռուստաալիքով հեռարձակված և աղմուկ հանած հայտնի հաղորդմանը, որում հաղորդավարուհին ֆաշիզմին աջակցող է որակել Նժդեհին, նրա արձանի տեղադրումը, փաստորեն, համարելով ֆաշիզմի դրսևորում: Հաղորդմանը նաև ակնարկ է եղել ՀՀԿ տարբերանշանի, այսպես ասած, ֆաշիստականության մասին, և իհարկե՝ ագրեսիվ բնորոշումը Հայաստան-ԵՄ համաձայնագրին, որ պատրաստվում է ստորագրման նոյեմբերի 24-ին Բրյուսելում:

Ինչպես հայտնի է, հաղորդումը հեռուստաալիքը հեռացրել է համացանցից, իսկ հեռուստաընկերության ղեկավարն էլ ներողություն է հայցել ՌԴ-ում Հայաստանի դեսպանից: Սակայն ընդամենն այդքանը, և ռուսական կողմից չի եղել որևէ պարզաբանում և բացատրություն, թե ինչպես է այդպիսի բանը հնարավոր եղել: Եվ ամենակարևորը՝ Հայաստանի պետականությանը վիրավորանքը հասցվել է հրապարակավ, եթերում, իսկ ներողությունը դրա համար՝ ընդամենը նամակով, որն էլ միայն հայկական կողմն է հնչեցնում: Իսկ ամբողջ խնդիրն այն է, որ խոսքը ՌԴ պաշտպանության նախարարությանը պատկանող հեռուստաալիքի մասին է:

ՀՀԿ խոսնակը միանգամայն համարժեք է աձագանքում կատարվածին՝ Հայաստանն ինքնիշխան պետություն է: Այլ հարց է իհարկե, որ հենց ՀՀԿ կառավարման հետևանքով Հայաստանի ինքնիշխանությունը տարբեր անգամներ դրվել է կասկածի տակ, սակայն ներկայումս արձանագրենք, որ տրվել է համարժեք պատասխան: Սակայն համարժեք միայն, այսպես ասած, բարոյական հարթության վրա, որովհետև քաղաքական տեսանկյունից հարցը, մեղմ ասած, մնում է բաց: Ընդ որում՝ այդ բացն ամենևին նոր չէ:

Բանն այն է, որ երբ Հայաստանում տեղադրվում էր Նժդեհի արձանը, այն բնորոշումը, որ տվել է դրան «Զվեզդա» հեռուստաալիքի աղմկոտ հաղորդումը օրերս, հնչել էր այն ժամանակ ՌԴ ԱԳՆ խոսնակ Զախարովայի շուրթերից: Ի պատասխան, ՀՀԿ-ն արձագանքեց չափազանց զգուշավոր, իսկ ՀՀԿ խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը հայտարարեց, որ իրենք, այսպես ասած, պատմական տեղեկանք են պատրաստել և ուղարկել Զախարովային, որ նա տեղեկանա, թե իրականում ով է Նժդեհը: Այսինքն՝ ՀՀԿ-ն այն ժամանակ գտավ, այսպես ասած, հնարքը և ամեն ինչ վերագրեց Զախարովայի պատմության չիմացությանը: Այն ժամանակ չհնչեց հստակ և միարժեք քաղաքական արձագանք, չցուցաբերվեց համարժեք վերաբերմունք: Եվ ահա արդյունքը՝ իհարկե այլևս չի խոսում ԱԳՆ խոսնակը, բայց Նժդեհին տրված բնորոշումը կրկնվում է ոչ պակաս հնչեղ հարթակում՝ ՊՆ սեփականությունը հանդիսացող հեռուստաալիքում:

Պետք չէ կասկածել, որ եթե Հայաստանը չտա համարժեք քաղաքական արձագանք՝ մնալով լոկ բարոյական տիրույթում, ապա պատմությունը կրկնվելու է երրորդ անգամ, այլ առիթով: Ընդ որում՝ բանն այստեղ այն չէ լոկ, որ Ռուսաստանի իշխանությունն այդպես ինչ-որ բան է հասկացնում Հայաստանին: Եվ ոչ էլ գուցե Զախարովայի հայտարարության ժամանակ էին հասկացնում ինչ-որ բան, անում ինչ-որ ակնարկ: Ավելին, եթե բանը լիներ հենց դա, ապա իրավիճակը գուցե այդքան էլ վատ չլիներ կամ չթվար, քանի որ դա կնշանակեր, որ Ռուսաստանը չի կարողանում պարզապես վարչահրամայական, այսպես ասած, կուլիսային մեթոդով սաստել Հայաստանին և դիմում է նմանօրինակ մեսիջների: Խնդիրն այն է, որ թե՛ Զախարովայի, թե՛ «Զվեզդայի» դեպքում գործ ունենք պարզապես Հայաստանի հանդեպ վերաբերմունքի, ռուսական իշխանական միջանցքներում Հայաստանի, այսպես ասած, ոչ պատշաճ լրջությամբ ընկալման հետ, երբ ըստ էության՝ միջին մակարդակի չինովնիկը կամ գերատեսչական հեռուստաալիքը կարող է նմանօրինակ, այսպես ասած, անփութություն կամ անբռնազբոսություն թույլ տալ մի պետության նկատմամբ, որը ունի նաև ՌԴ ռազմավարական դաշնակցի կարգավիճակ:

Ահա այստեղ է խնդիրը և այդ հարթության վրա է, որ լուծում է պահանջում: Ըստ այդմ՝ լուծումը անկասկած այն չէ, թե ինչ կասի Հայաստանը տաք կամ թարմ հետքով, ինչպես կշշպռի անցանկալի և անհարգալից դրսևորման հեղինակին կամ պատասխանատուին: Անկասկած, համարժեք, օպերատիվ արձագանքն ունի էական նշանակություն, սակայն այստեղ ակնհայտ է, որ կա ռուսական իշխանական միջանցքներում և ընդհանրապես ռուսական քաղաքական-հասարակական միջավայրում Հայաստանի վականիշի, վարկի, հեղինակության ձևավորման խնդիր, կա Հայաստանի ընկալումը վերից վար պատշաճ մակարդակի և կարգի բերելու խնդիր: Եվ ակնհայտ է նաև, որ այդ խնդիրը զգալիորեն կախված է նաև այն հանգամանքից, թե ինչպես է Հայաստանին վերաբերվում հենց Հայաստանի իշխանությունը, ինչպես է՝ Հայաստանի կառավարող էլիտան իր գործունեությամբ և մոտեցումներով վերաբերվում պետությանն ու պետականությանը, հարգում սեփական քաղաքացիներին և շահերը:

Միևնույն ժամանակ, կասկածից վեր է, որ Ռուսաստանում Հայաստանի վարկի, ռուսական թե՛ քաղաքական իսթեբլիշմենթում, թե՛ իշխանական միջանցքներում, թե՛ հասարակական-քաղաքական միջավայրի այլ հարթակներում Հայաստանը պատշաճ ընկալման խնդրի լուծումը, դրա ապահովումը ոչ միայն Հայաստանի իշխանության, այլ նաև Ռուսաստանի հայ համայնքի, այսպես ասած՝ էլիտայի, ռուսաստանահայ մտավորականների և կապիտալիստների խնդիրն է: Եթե նրանք հարգեն հայկական պետականությունը, Հայաստան պետությունը, ապա գործնականում բացառվում է անհարգալից վերաբերմունք ՌԴ իշխանության որևէ շերտում, առավել ևս գերատեսչական լրատվամիջոցներում:

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում