Ագարակի «կոմբինատի» պոչանքը խառնվում է Արաքսի ջրերին: Այս մասին հայտնում է econews.am-ը: Կայքը հայտնում է, որ բնապահպանական խնդիրներով մտահոգված անձինք շարունակում են ահազանգել ՀՀ տարբեր խնդիրների մասին: Այս անգամ ահազանգում է Հրաչիկ Միրզոյանը՝ գրելով.
«Սա Ագարակի «կոմբինատի» պոչանքն է, որ 200 մ ներքեւ խառնվում է Արաքսի ջրերին…Անսովոր մարդու գլխացավը սկսվում է մի քանի րոպեից, եթե նա ժամանակ ունի «զմայլվելու» այս գարրշահոտ հոսքով…»:








































